Անկում տարադրամի շուկայում. ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 29-ի համար          Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում . «Ժողովուրդ»       Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների    

24 փետ 2018 13:40

«Յուղոտ» դիետան 2-3 անգամ ավելի արդյունավետ է շատ ուրիշներից

Ինչպե՞ս կարելի է նիհարել ձկան յուղ օգտագործելով: Պետք է հասկանալ, որ այն ինքին չի նպաստում ճարպի այրմանը, այն բավական արդյունավետ է ճիշտ դիետայի կամ սպորտային ծանրաբեռնվածության հետ համադրությամբ:

Գիտնականների ուսումնասիրություններն ապացուցում են այս սխեմայի արդյունավետությունը:
Եթե քո ավելորդ քաշը չի գերազանցում 15 կիլոգրամը, թույլատրվում է օգտագործել 1-2 գ ձկան յուղ օրական երկու անգամ:
Եթե ավելորդ քաշը գերազանցում է նշված թիվը, խորհուրդ չի տրվում գերազանցել 5-6 պատիճ 1-ական գրամ օրական չափաբաժինը: Ներկայացնում ենք ամեն օրվա համար սննդակարգի օրինակ, որպեսզի կենդանական ճարպը նպաստի նիհարելուն:
 
Ձկան յուղը նիհարելու համար

1. Նախաճաշ
Կարելի է ցանկացած շիլա պատրաստել՝ բացի սպիտակաձավարից:
2. Ճաշ
Առաջինին խորհուրդ է տրվում բանջարեղենով ապուր օգտագործել, շի կամ բորշ: Երկրորդին՝ շոգեխաշած միս գարնիրով, ձուկ կամ հավի միս:
3. Հետճաշիկ
Ավելի լավ է նախընտրել կաթնաշոռ, ոչ քաղցր յոգուրտ կամ աղցան (բանջարեղենային/մրգային):
4. Ընթրիք
Երեկոյան խորհուրդ է տրվում օրգանիզմը չծանրաբեռնել չափից ծանր սննդով: Ընթրիքի համար ավելի լավ է՝ պատրաստել շոգեխաշած բանջարեղեն, օմլետ կամ ցանկացած կաթնային ուտեստ ըստ ճաշակի:
5. Երեկոյան հետճաշիկ
Մեկ բաժակ կեֆիր կամ մածուն:
 
Ձկան յուղի օգտագործումը քաղցած վիճակում կարող է հանգեցնել ստամոքսաղիքային տրակտի խանգարումների: Այն պետք է ընդունել ոչ մեծ չափաբաժիններով. ամեն 20-25 օրը մեկ պետք է 4 ամսով ընդմիջում անել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր