Հայրը կտրել է որդու գլուխը
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2018-02/1517477113_f55c5d0c989100_55c5d0c9894fb.thumb.jpg)
37-ամյա Ռոլանդո Օրտիսը կտրել է իր որդու կոկորդը, ընդ որում՝ դանակով հարվածն այնքան ուժեղ է եղել, որ տղամարդը գործնականում ամբողջովին գլխատել է տղային: Փոքրիկ Մատեո Գարսիա Ագուայոյին հայրը սպանել է իրեն արթնացնելու համար: Նշվում է, որ սպանությունից անմիջապես հետո տղամարդը փորձել է ինքնասպան լինել՝ երակները կտրելով: Ի վերջո նա կա՛մ միտքը փոխել է, կա՛մ չի գնացել ինքնասպանության՝ երեխայի մարմինը դրել է խոհանոցի աղբամանի մեջ և փորձել է կնոջը զանգահարել: Նրա հետ չկարողանալով կապվել՝ Ռոլանդո Օրտիսը կապվել է նրա հարազատների հետ (իր կնոջ քույրն ապրել է մեկ հարկ ներքևում) և նրանց պատմել է սպանության մասին ու հեռացել:
Հարազատները գնացել են Ռոլանդոյի տուն, տեսել են արյունը և ոստիկանություն զանգահարել: Իրավապահները գտել են երեխայի մարմինն աղբամանում: Իսկ մարդասպանն իր ավտոմեքենայով հեռացել է: Բայց մեկ ժամ անց ոստիկանությունը նրան ձերբակալել է: