Հայաստանում լրագրողների մասնագիտական գործունեությունը պետք է լիարժեք երաշխավորված լինի          Ապրիլի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է    

24 փետ 2018 17:35

Տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով

Արցախում օրեր առաջ 55-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել հրազենային վնասվածքով:

NEWS.am-ը գրում է, որ տեղեկություններով, դեռևս չպարզված հանգամանքներում հայտնաբերվել է Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղի բնակիչ Ա. Գ.-ի դին: Նախնական տեղեկություններով, տեղի ունեցածն ինքնասպանություն է:

Հարևաններից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ տեղի ունեցածից ամբողջ գյուղը ցնցված է:

«Կինը պատմել է, որ ամուսինն իրեն վատ է զգացել, բարձր ճնշում է ունեցել, խնդրել է՝ ջուր բերի, կինը դուրս է եկել ջրի հետևից, վերադարձել ու տեսել, որ ամուսինը մահացել է»,- ասաց նա:
Դեպքով զբաղվում են իրավապահները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր