Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

24 փետ 2018 21:00

11 հոգեբանական հնարք, որոնք կօգնեն ձեզ գերել տղամարդկանց

Երբեմն անհրաժեշտ է փոքրիկ ռազմավարություն: Իհարկե ստեղծել կախարդական կայծ, որը բռնկվում է մարդկանց միջև երևի թե անհնար է, սակայն այն ավելի շատ բոցավառել կարելի է: Դա ամբողջությամբ կախված է ձեր ջանքերից:

Մարդուն չի կարելի ստիպել ձեզ սիրել, սակայն, եթե դուք արդեն նրա դուրը գալիս եք, ապա կարող եք մեծացնել նրա ցանկությունը:
Ահա մի քանի հոգեբանական հնրաքներ, որոնց արդյունավետությունն ապացուցված է.

Օգնություն խնդրեք
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդը մեծ համակրանք է զգում այն մարդու հանդեպ, ում օգնում է, նույնիսկ, եթե մինչ այդ ոչ մի զգացմունք չի ունեցել: Պատճառը նրանում է, որ ենթագիտակցաբար մենք հավատում ենք, որ այդ մարդը նույնպես պատրաստ է մեզ օգնել, ինչպես մենք նրան:

Հաճոյախոսեք, բայց ոչ հաճախ
Տղամարդկանց մեխամասնությունը չի լսում հաճոյախոսություններ, այդ պատճառով, երբ արժանանում է, ապա տրվում է դրանց: Միակ խնդիրն այն է, որ շատ լսելուց դրանք արդեն կորցնում են իրենց նշանակությունը: Օրը մեկ անգամ լրիվ բավական է:

Տեսողական կապը փոքր-ինչ ավելի երկար պահեք
Բազում հետազոտություններ ապացուցում են, որ ավելի երկար տեսողական կապն օգնում է մարդկանց զարգացնել համակրանքը և նույնիսկ սիրահարվածությունը:

Անունով դիմեք
Մեր անուններն երաժշտություն են մեր ականջների համար: Երբ մեզ անունով են դիմում մենք մեզ լավ ենք զգում և դրական տրամադրվում այդ մարդու հանդեպ:

Կրկնեք նրա ժեստերը
Գիտեք այնպիսի խաղ ինչպիսին է «հայելի»: Ուղղակի թեթևակիորեն «արտացոլեք» նրա ժեստերը: Դրանից նա ենթագիտակցաբար կտրամադրվի դեպի ձեզ:

Մի վախեցեք ցույց տալ նրան ձեր թերությունները
Կանանց մեծամասնությունը փորձում է տղամարդկանց մոտ կատարյալ թվալ: Եվ չնայած դուք չպետք է միանգամից ցույց տաք ձեր բոլոր թերությունները, թողեք նա հասկանա, որ դուք էլ եք իրական մարդ, և նա էլ դրանից ավելի անկաշկանդ կլինի:

Նրանից լավն ակնկալեք
Դա կոչվում է պիգմալիոնի էֆեկտ՝ մենք նախագծում ենք մեր սպասումները տվյալ մարդուց: Եթե դուք մտածում եք, որ նա լավը չէ, դուք նրան վատ արարքների կհրահրեք: Ավելի լավ է մտածեք, որ նա լավն է:

Թույլ տվեք նա խոսի իր մասին
Մարդիկ սիրում են խոսել իրենց մասին: Մենք՝ սա է մեր խոսակցության սիրելի թեման, նույնիսկ, եթե բնույթով նարգիզներ չենք: Ուղղակի հարցեր տվեք նրան իր կյանքից, աշխատանքից, օգնեք բացվել:

Վայելեք կյանքն առանց նրա
Տղամարդիկ չեն սիրում, երբ կինը նրանց դարձնում է իր Մոլորակի կենտրոնը: Դա դուր է գալիս միայն բռնապետներին և անվստահ անձանց:
Հակառակը, ցույց տվեք նրանց, որ դուք ոչ հուսահատ եք, ոչ կպչուն, այլ ներդաշնակ անձնավորություն եք, ով ակտիվորեն ապրում է իր կյանքով:

Ցույց տվեք, որ ունեք ընդհանուր զբաղմունք և գծեր
Հետազոտությունները ցույց են տալիս, որ մենք սիրահարվում ենք մեր նման դաստիարակված և ընդհանուր արժեքներ ունեցող մարդկանց: Եթե նա ընտանեկան մարդ է, ցույց տվեք, թե որքան եք գնահատում ընտանիքը, եթե նա բնավորությամբ ապստամբ է, ցույց տվեք ձեր ապստամբ ոգին:

Պատրաստ եղեք հեռանալ, եթե ձեր զգացմունքներն փոխադարձ չեն
Չկա ավելի սեքսուալ աղջիկ, քան նա, ով գնահատում է ինքն իրեն և գիտի, թե երբ է պետք դադարեցնել պայքարը տղամարդու համար: Պատրաստ եղեք գնալու, եթե նա չի պատասխանում ձեր հոտաքրքրությանը և ուշադրության նշաններին:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր