Ուղիղ.Երևանի կենտրոնում լարված իրավիճակ է.փողոցներ են փակել          Պետք է զգույշ լինել.Ամենաուժեղ մագնիսական փոթորիկը, որը կհարվածի Երկրին, կլինի այսօր       Տեսանյութ.Գեղարքունիքի փոխմարզպետի կյանքից զրկված որդու գերեզմանը պայթեցրել են. թշնամանքը շարունակվում է    

26 փետ 2018 15:30

Սիրային հիրոմանտիա. ինչ է ասում Ձեր ամուսնության գիծը

Սիրային հիրոմանտիա. ինչ է ասում Ձեր ամուսնության գիծըԱմուսնության գիծը համարում են կարճ հորիզոնական գծիկները, որոնք գտնվում են անմիջապես ճկույթի տակ: Որպեսզի այն տեսնենք, բռունց արեք, և դեպի ձեզ թեքեք այդ մասը:

Մեկ կամ մի քանի գծերը խոսում են հակառակ սեռի հետ ձեզ համար ամենաթանկ հարաբերությունների մասին: Ի դեպ, միայն ամուսնության գծով չի կարելի գուշակել ամուսնության մասին, պետք է ուշադրություն դարձնել նաև ափի այլ գծերի և նշանների վրա:
 
Ինչի՞ մասին է պատմում ամուսնության գիծը
Ամուսնության մեկ՝ պարզ և խորը գիծը, երջանիկ ամուսնության նշան է: Երկար և ուղիղ գիծը խոսում է երկարատև հարաբերությունների մասին: Օպտիմալ դիրքը՝ խիստ հորիզոնականն է: Եթե դուք այսպիսի գիծ ունեք երկու ձեռքերի ափերի մեջ, ապա ձեր ամուսնական կյանքը հիանալի կլինի:

Եթե ձեզ մոտ գիծը թույլ է երևում, ուղիղ չէ կամ ընդհատումներով է, դա կարող է խոսել ամուսնության մեջ հաճախակի վեճերի և խնդիրների մասին:

Անհանգստացնող նշան են համարվում ամուսնության գծերին հատող գծերը: Անհաջող ամուսնության մասին է խոսում դեպի ներքև իջնող գիծը:

Երկու պարզ արտահայտված գծերը խոսում են հնարավոր երկու ամուսնությունների կամ հարաբերությունների մասին, որոնք կլինեն շատ երջանիկ և երկարատև:
 
Եթե ամուսնության գիծը համարյա չի երևում և շատ բարակ է, ապա հավանաբար, հարաբերություններում չի եղել անկեղծություն կամ սերն անպատասխան է եղել:
 
Սիրելի մարդուն հանդիպելու մասին կարելի է ենթադրել, գուշակել ըստ սիրո գծի, նաև այսպես են անվանում ամուսնության գիծը: Ինչքան մոտ է գտնվում այդ գիծը մատին, այնքան ուշ է տեղի ունենում երկար սպասված հանդիպումը:
 
Հիրոմանտները կարծում են, որ ձեռքի ափի վրա կարելի է տեսնել միայն այն իրադարձությունները, որին մարդն ինքն է մոտենում՝ իր արարքների և հակումների շնորհիվ:
Այդ պատճառով, եթե դուք ձեր ձեռքի ափում տեսնում եք ինչ-որ գիծ, որն ինչ-որ վատ բանի մասին է խոսում՝ մի հուսահատվեք: Դա՝ ինքներդ ձեր վրա աշխատելու հիանալի առիթ է:

Հիրոմանտիան՝ գուշակություն է, այլ ոչ թե կյանքի սցենար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր