Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

26 փետ 2018 13:10

Տղամարդը մի քանի օր առաջ կրկին ինքնասպանության փորձ էր արել․ մանրամասներ Արագածոտնում տեղի ունեցած ողբերգական դեպքից

Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղի տներից մեկում փետրվարի 25-ին  հայտնաբերվել է 1961 թվականին ծնված տղամարդու դի:
 
ArmLur.am-ի տեղեկություններով, ինքնասպան եղած տղամարդը Հայկ Հունանյանն էր, ով ապրում էր միայնակ, երկու տարի առաջ էր Հայաստան վերադարձել, իսկ մինչ այդ Բելգիայում է ապրել: Նրա ինքնասպանության պատճառների մասին վարկածներ առայժմ հայտնի չեն:
 
Նրան գազի խողովակից սավանով կախված վիճակում հայտնաբերել են 6-րդ դասարանի աշակերտներ, որոնցից մեկն այդ գյուղի էլեկտրիկի որդին էր և եկել էր նրանից գումար տանելու: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ ինքնասպան եղած տղամարդու եղբայրը ևս տարիներ առաջ ինքնասպան է եղել: Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքից մի քանի օր առաջ տղամարդը կրկին փորձել է ինքնասպան լինել սավանով կախվելու միջոցով, սակայն ինքը եղբորը պատմել է, որ սավանը կտրվել է, և իրեն չի հաջողվել մտածածն իրականացնել: Եղբայրը հորդորել է նման քայլի չդիմել` խոստանալով օգնել նրան ֆինանսապես: Սակայն Հայկ Հունանյանը դիմեց ինքնասպանության: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր