Բերման են ենթարկել ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանին          Տեսանյութ․Ով ասում է, որ Վեհափառին պետք է Վեհարանից դուրս շպրտել, եկել ուզում էր կնքահարության պատվին արժանանալ, ես արգելեցի իրեն դառնալո կնքահայր       ԵՄ-ն շանտաժի է ենթարկում Վրաստանին ՌԴ-ի դեմ երկրորդ ճակատ բացելուց հրաժարվելու պատճառով    

26 փետ 2018 14:10

Ճշտված տեղեկություններ՝ 2017թ. ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի վերաբերյալ

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ներկայացնում է 2017թ.-ին ՀՀ Զինված ուժերում եւ ԼՂ Պաշտպանության բանակում մահացության դեպքերի մասին տեղեկանքի հրապարակումից հետո հայտնի դարձած դեպքերի մասին լրացուցիչ տեղեկանք: 

2018 թ. հունվարի 9-ին ուսումնասիրության տվյալների հրապարակումից հետո ՀՀ Պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ մահացության դեպքերից մեկով, որը 2013 թ.-ին զինծառայության ժամանակ վնասվածք ստանալու հետեւանք է, զինծառայողը վաղաժամ զորացրվել է: Սակայն մինչ այդ զինծառայողին վաղաժամ զորացրելու մասին որևէ տեղեկություն հրապարակված չի եղել: Ներկայացվող տեղեկանքում այդ թիվը ներառված չէ այլևս:

Տեղեկանքի հրապարկումից հետո ՀՔԱ Վանաձորի գրասենյակը տեղեկություններ է ձեռք բերել ևս 5 զինծառայողի մահվան մասին, որոնցից 3-ի մասին տեղեկատվություն չի հրապարկվել նույնիսկ լրատվամիջոցներով:
Ճշտված տեղեկություններով՝ 2017 թ.-ի ընթացքում ՀՀ ԶՈՒ-ում և ԼՂ ՊԲ-ում գրանցվել է մահացության 64 դեպք:
Նշենք, որ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ Զինվորական դատախազությունը 2017 թ.-ի ընթացքում ՀՀ Զինված ուժերում և ԼՂ Պաշտպանության բանակում գրանցված զինվորական ծառայության անցնելու հետ կապված 56 մահվան դեպքի մասին է հայտնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր