Սթրեսը հանելու 5 արտասովոր միջոց
1. Հիբիսկուսով թեյ
Ռադիկալների կուտակման դեպքում մարդը սթրեսին բնորոշ տագնապի զգացում եւ խուճապի վիճակ է ապրում: Հիբիսկուսը ռադիկալներին թույլ չի տալիս կենտրոնանալ, ասես ջրիկացնում է դրանք եւ այդ եղանակով օգնում է հաղթահարել սթրեսը, ձեզ թոշնած չդարձնելով:
2. Ձեռքերը թափահարել
Շատ մարդկանց մոտ սթրեսն արտահայտվում է նրանով, որ ուսային գոտու, ողնաշարի պարանոցային, գոտկատեղասրբոսկրային հատվածի մկանները սեղմվում են, կորցնում են առաձգականությունը, ինչի հետեւանքով գլխացավեր եւ թիկունքում ցավեր են առաջանում: Այդ դեպքում կարող է լավ օգնել մերսումը կամ լողը: Տանը եւ աշխատավայրում կարելի է թուլացման ոչ բարդ վարժություններ կատարել. անհրաժեշտ է ձեռքերը պտտել, ծալել դեպի տարբեր կողմեր, ինչպես նաեւ ոտքերը թափահարել:
3. Տունը հավաքելը
Իրերն իրենց տեղում դնելն օգնում է կարգավորել մտքերը, կենտրոնանալ: Բացի այդ , դարակների, արկղերի, պահարանների խնամված տեսքն ինքնատիպ հոգեբանական արդյունք է տալիս. մարդն անգիտակցաբար արտաքին կարգավորվածությունը եւ կազմակերպվածությունը փոխադրում է սեփական կյանքի վրա:
4. Մեկ րոպե մտորելը
Տանը մենակ մնալու հնարավորություն գտեք, որ կարգի բերեք մտքերը: Միացրեք սիրելի երաժշտությունը, սառնարանից հանեք սիրելի ուտեստը, տեղավորվեք սիրելի բազկաթոռում: Մտածեք, թե ամենից շատ ինչ կուզեիք, թղթին գրեք ցանկությունը: Հստակ պլանի տեսքը կօգնի որոշել հետագա գործողությունները:
5. Արոմաթերապիա
Հոտերը խստորեն կապված են հուզական հիշողության հետ: Այդ պատճառով շատ օգտակար է այնպիսի հոտ ունենալ, որը նույնանում է մեծ երջանկության, հիացման, երանության ապրված զգացողությունների հետ: Ավելի հաճախ ներշնչեք այն, դա կօգնի պահպանել լավ տրամադրությունը: