Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

27 փետ 2018 10:30

Խուճապ. Մարդիկ տոպրակներով դեղեր են գնում. «Ժողովուրդ»

Խուճապ. Մարդիկ տոպրակներով դեղեր են գնում. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1-ից մի շարք դեղեր դեղատոմսերով գնելու՝ կառավարության որոշումը լուրջ խուճապ է առաջացրել մարդկանց մոտ: Եվ արդեն մի քանի օր է՝ ոչ միայն երևանյան, այլև ՀՀ մարզերի մի շարք դեղատներում հերթեր են գոյանում. մարտի 1-ին ընդառաջ` մարդիկ տոպրակներով դեղեր են գնում, որպեսզի դրանից հետո ստիպված չլինեն գնալ բժշկի, հերթ կանգնել դեղատոմսի համար:

Ինչպես հայտնի է` այդ այցելությունը մեկ բժշկով միայն չի ավարտվելու. չէ՞ որ հիվանդություն ախտորոշելու համար բժիշկը քաղաքացուն մի քանի հետազոտության է ուղարկելու, որն էլ լրացուցիչ ծախսեր է ենթադրում:

Սա առիթ է դարձել, որպեսզի քաղաքացիները այս օրերին դեղատներից տոպրակներով հակաբիոտիկներ, ցավազրկող դեղեր գնեն:

Բացի այս` «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ դեղատներում մեծ հերթեր են կանգնում նաև սրտանոթային և հորմոնային հիվանդություններով տառապող անձինք: Քանի որ դեղատոմսով բաց թողնվող ցանկում հիմնականում նրանց կողմից կիրառվող դեղերն են տեղ գտել»:
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր