Գեղարքունիքի մարզում հայրը կասկածվում է իր անչափահաս դստերը հաճախակի ծեծի ենթարկելու մեջ և փորձել է սեռական հարաբերություն ունենալ նրա հետ          Պարզվել է վանաձորցի 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը       Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով. եղանակն առաջիկա օրերին    

27 փետ 2018 14:00

«Սիսուան» ռեստորանի մոտ հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող քաղաքացու դին

«Սիսուան» ռեստորանի մոտ հայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող քաղաքացու դինՓետրվարի 17-ին, ժամը 08:47-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի թերակղզուն հարակից հանգստյան գոտու տարածքից կորել է քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել հատուկ ջրափրկարարական ջոկատից երկու օպերատիվ խումբ:

Պարզվել է, որ կորել է 1963 թ. ծնված Տ. Հ.-ը, ով որոնվում է ս. թ. փետրվարի 13-ից. ոստիկաններն ափամերձ հատվածում հայտնաբերել են Տ. Հ.-ին պատկանող ծխախոտի տուփը եւ կրակայրիչը:

Ջրափրկարարները մոտ 1 կմ ափի երկայնքով իրականացրել են որոնողական աշխատանքներ, ջրասուզակը հետախուզել է նաեւ լճի հատակը ափից մինչեւ 40 մ հեռավորության վրա: Որոնողական աշխատանքները դադարեցվել են անարդյունք:

Ժամը 11:00-ին «Ալկա» հանգստյան գոտու ջրային տարածքում ջրափրկարարները վերսկսել են որոնողական աշխատանքները:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 14:31-ին ջրափրկարարներն Ախթամար կղզուց 3 կմ դեպի հյուսիս-արեւելք՝ «Սիսուան» ռեստորանի մոտակայքում հայտնաբերել են դի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր