Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա          Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում       Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորում․ կան տուժածներ    

28 փետ 2018 11:40

Արտակարգ դեպք Արմավիրում. Շմայսի ատրճանակը գողացել են

Արտակարգ դեպք Արմավիրում. Շմայսի ատրճանակը գողացել ենSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 21։30-ին Արմավիրի մարզի Այգեկ գյուղի բնակիչ՝ 52-ամյա Առաքել Մովսիսյանը Ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք, օգտվելով իրեն պատկանող Toyota մակնիշի 35 MX 190 համարանիշի ավտոմեքենայի՝ դռները բաց լինելու հանգամանքից, կատարել են գողություն։
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ավտոմեքենայի մեջ եղած ձեռքի պայուսակի միջից հափշտակել են «Բերետա» տիպի 9 մմ տրամաչափի անվանական ատրճանակը՝ փամփուշտատուփով և 15 փամփուշտներով։
 
Աղբյուրի տեղեկություններով՝ Ա. Մովսիսյանը հանրությանը հայտնի «Շմայսն» է, իսկ «Բերետա» տիպի ատրճանակը նրան որպես պարգև տրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարի կողմից՝ 1993 թվականին։ Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր