Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն       Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին    

28 փետ 2018 11:20

Հայերն օգնել են վթարի ենթարկված Վրաստանի քաղաքացուն

Վրաստանցի երիտասարդին, ով Հայաստանի Հանրապետության տարածքում վթարի է ենթարկվել, օգնել են տեղի բնակիչները՝ մինչ փրկարարների ժամանումը:
 
Վրաստանի քաղաքացու ավտոմեքենան վթարվել է ՀՀ-ի Սյունիքի մարզում: Այս մասին հաղորդել է «Սպուտնիկ -Վրաստան» գործակալությունը՝ վկայակոչելով Վրաստանի արտակարգ իրավիճակների ծառայության տեղեկատվությունը:
 
Դեպքը տեղի է ունեցել Կապան-Քաջարան ավտոճանապարհին: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և 200 մետր գլորվել ձորը:

Տեղի բնակիչները տուժած վարորդին դուրս են բերել մեքենայից, տեղափոխել հիվանդանոց՝ դեռևս մինչ փրկարար ուժերի դեպքի վայր հասնելը:
Տուժողը 1989 թվականին ծնված Զուրաբ Էտիպաշվիլին է, այս պահին բժիշկները նրա վիճակը գնահատում են միջին ծանրության:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր