ԱՄՆ-ի և Իսրայելի հետ Իրանի hակամարտnւթյnւնն ավարտված չէ          Մասիս-Հովտաշատ երթուղին սպասարկող ավտոբուսը կողաշրջվել է և բախվել գազատար խողովակին       Շահին Մուստաֆաևը ցանկություն է հայտնել այցելել իր ծննդավայր՝ Ջուջևան գյուղ    

28 փետ 2018 12:35

Արտակարգ դեպք Երևանում. քաղաքացին սպառնացել է, որ կսպանի անձնագրային բաժանմունքի պետին

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ փետրվարի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Երևանի բնակիչ Լյովա Թորոսյանը նամակ է փոխանցել Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության Քանաքեռ-Զեյթունի բաժանմունքի պետին, որով զգուշացրել է պետին, որ եթե Աննման Աղանիկյանը դիմի անձնագրային բաժանմունք և այնտեղ նրան անձնագիր տրամադրեն, ինքը սպառնում է սպանել անձնագրային բաժանմունքի պետին։
 
Աղբյուրի տեղեկացամբ՝ փաստի առթիվ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումեր՝ «ծալապակաս-ահաբեկչին» հայտնաբերելու ուղղությամբ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր