Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք          Մարտի 29-ին երկար ժամանակով լույս չի լինի բազմաթիվ հասցեներում       Ինչպես կարող են Երևանի իշխանություններն իրենց երկիրն անվտանգ համարել, երբ նրա տարածքի որոշ հատվածներ արդեն օկուպացված են ադրբեջանցիների կողմից    

01 մար 2018 19:10

Ժոժոբայի յուղի օգտակար հատկությունները, որոնց մասին չգիտեք

Ժոժոբայի յուղն օգնում է պաշտպանել մաշկը, մաշկից դուրս բերել տոքսինները։ Այն կառուցվածքով ամենամոտն է մարդու մաշկին և հաջողությամբ կարող է օգտագործվել, եթե օրգանիզմն ի վիճակի չէ անհրաժեշտ քանակով ճարպ արտադրել։ Ժոժոբայի յուղը մաշկի համար օգտակար մի շարք տարրեր է պարունակում, այդ թվում՝ B, E վիտամիններ, ցինկ, պղինձ:

Պահպանում է խոնավությունը։ Ժոժոբայի յուղն օգնում է պահպանել մաշկի խոնավությունը՝ առանց ծակոտիները փակելու։ Բացի այդ՝ այն կանխարգելում է մաշկի ծակոտիներում բակտերիաների կուտակումը, որոնք ակնեի առաջացման պատճառ են դառնում։

Շուրթերը փափկեցնելու համար։ Թարմ ու նուրբ շուրթեր ունենալու համար կարող եք ժոժոբայի յուղով մերսել շուրթերը. սա կօգնի խուսափել չորությունից ու ճաքերից։
Նվազեցնում է կնճիռների քանակը։ Ժոժոբայի յուղը կարևոր վիտամիններ է պարունակում, որոնք օգնում են նվազեցնել կնճիռների քանակն ու ծերացման տեսանելի նշանները: Ժոժոբայի յուղը վնասակար քիմիական նյութեր չի պարունակում, հետևաբար՝ կարող է օգտագործվել՝ որպես մաշկի խնամքի ամենօրյա միջոց։

Բնական արևապաշտպան միջոց։ Ժոժոբայի յուղը կարող է օգտագործվել՝ որպես այլընտրանքային արևապաշտպան միջոց։
Բուժում է այրվածքները։ Ժոժոբայի յուղը հանգստացնում է այրված մաշկը։

Օգտակար է մազերի առողջության համար։ Ժոժոբայի յուղն օգնում է ամրացնել մազերի ֆոլիկուլները, ինչի արդյունքում դրանք ավելի ամուր ու առողջ են դառնում։ E, B վիտամինները փայլ և ծավալ են հաղորդում մազերին։ Ժոժոբայի յուղով գլխամաշկի մերսումն օգնում է կանխարգելել գլխամաշկի չորությունը՝ խուսափելով թեփի ու քորի առաջացումից։

Բնական միջոց՝ դիմահարդարումը մաքրելու համար։ Ժոժոբայի յուղը կարող է օգտագործվել նաև՝ որպես բնական միջոց՝ դիմահարդարումը մաքրելու համար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր