Կենդանակերպի այս նշանների համար մայիսի սկիզբը շատ հաջողակ կլինի, ճակատագիրը նրանց կանաչ լույս կտա          ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել       ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար    

01 մար 2018 09:45

Շքեղ տան դռները փակել, հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»

Շքեղ տան դռները փակել, հեռացել է Հայաստանից. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանից՝ Լիսկայից ոչ պակաս «էկզոտիկ» մարզպետի՝ Վահե Հակոբյանի պատճառով նախկին մարզպետ, նրա անվանակից Վահե Հակոբյանը հեռացել է Հայաստանից և ընտանիքով հիմնավորվել Ավստրիայում։
 
Փորձում է այնտեղ բիզնես-գործունեություն ծավալել: Թեև նրա մերձավորները պնդում են, որ ժամանակ անց կվերադառնա:

Հիշեցնենք, որ Վ. Հակոբյանը նեղսրտած է հեռացել Հայաստանից, որովհետև հույս ուներ, որ ռեյտինգային կարգով մարզից պատգամավոր կընտրվի:

Ի դեպ, նա շքեղ տուն է կառուցել Հաղթանակի զբոսայգուն հարակից թանկ թաղամասում, բայց այսօր տան դռները փակ են, ոչ ոք այնտեղ չի ապրում:
 
Հայաստանում է ապրում և աշխատում նրա հայրը՝ Քաջարանի կոմբինատի նախկին տնօրեն Մաքսիմ Հակոբյանը, ով այժմ Ախթալայի կոմբինատի տնօրենն ու սեփականատերն է»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր