Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

01 մար 2018 12:50

«Ես որևէ կուսակցության անդամ չեմ ուզում դառնալ, նույնիսկ՝ Ձեր, պարոն Փաշինյան». Արմեն Սարգսյան

«Ես հավաստում եմ իմ հարգանքը ձեր կենսագրության և ձեր հանդեպ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ դիմելով ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

Նա հարցրեց Ա. Սարգսյանի՝ Մեծ Բրիտանիայի քաղաքացիության դադարեցման վերաբերյալ. «Եթե անձը ՀՀ քաղաքացի է, նա կարող է նաև այլ երկրի քաղաքացի լինել, սակայն Սահմանադրությունն արգելք է դնում երկքաղաքացիություն ունեցող անձանց համար նախագահի ընտրության հարցում: Բրիտանական քաղաքացիության մասին օրենքի համապատասխան՝ քաղաքացիությունը դադարում է, երբ քարտուղարը համապատասխան գրառում է կատարում: Այդպիսի գրառում կատարվե՞լ է, և ե՞րբ է դա արվել»:

Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց. «Ես՝ ՀՀ քաղաքացի լինելով, դիմել եմ Բրիտանիայում մշտական կեցության, հետո՝ քաղաքացիության համար՝ 2000 թվականին, երբ ազատվեցի դեսպանի պաշտոնից: Դրանից հետո ես պետական ծառայության մասին չէի մտածում ու մտածում էի՝ իմ կյանքն այլ ուղիով պետք է գնա: Բայց այդ բոլոր տարիներին ես ինձ որպես ՀՀ քաղաքացի եմ զգացել: Դուք ճիշտ եք, որ կարևոր է, թե երբ է անձը դիմել իր քաղաքացիությունից հրաժարվելու համար: Կան անհատներ, որոնք ունենք կրկնակի քաղաքացիություն, ու այդ անհատների համար մերժման գործընթաց չկա: Այսինքն՝ անհատը ստանում է իր ցանկությունը»:

Ա. Սարգսյանը պնդեց, որ 2011 թվականի դեկտեմբերի 2-ից ինքը միայն ՀՀ քաղաքացի է:

Ա. Զեյնալյանն ասաց, թե Ա. Սարգսյանը պետք է որ ստացած լինի քարտուղարի գրառումը: Նա հետաքրքրվեց՝ կարո՞ղ է նա հրապարակել դա:
Ա. Սարգսյանը պատասխանեց. «Ես 2011 թվականի դեկտեմբերի 2-ին, երբ չէի կարող անգամ երազել, որ ՀՀ Սահմանադրությունը կարող էր փոխվել, և ես կարող էի կանգնած լինել ձեր առջև այսօր՝ որպես նախագահի թեկնածու, դիմել եմ, ու միայն ՀՀ քաղաքացի եմ»:

«Ելք» խմբակցության մեկ այլ պատգամավոր՝ Մանե Թանդիլյանն էլ նկատեց, որ Ա. Սարգսյանը միակ թեկնածուն է, ու անիմաստ է խոսել այն մասին, որ նա կարող է չընտրվել: Նա հետաքրքրվեց, թե դա արդյոք չի՞ մտահոգում Ա. Սարգսյանին. «Մտահոգություն չունե՞ք, որ դուք ոչ թե՝ ընտրվում, այլ՝ նշանակվում եք նախագահ ՀՀԿ-ի կողմից: Դուք հնարավո՞ր եք համարում, որ կարող եք գլխավորել ՀՀԿ ցուցակը և առաջադրվել՝ որպես վարչապետի»:
 
Ի պատասխան՝ Ա. Սարգսյանն ասաց. «Սահմանադրությունը ես չեմ գրել, ընդամենը քվեարկել եմ այդ Սահմանադրության համար: Սա ինձ ուղղված հարց չէ, այլ հարց է՝ ուղղված ձեզ: Ես անձամբ հանդիպել եմ ձեր թեկնածուին՝ Արտակ Զեյնալյանին, հայտնաբերել եմ շատ խելացի, պրոֆեսիոնալ մարդու, որոշ հարցերում ընդհանրություն ունենք, եթե ընտրվեմ՝ ուրախությամբ իր հետ կաշխատեմ: Ես պատրաստ կլինեմ իր գաղափարներին աջակցել: Ինչ վերաբերում է երկրորդ հարցին, ես որևէ կուսակցության անդամ չեմ ուզում դառնալ, նույնիսկ՝ Ձեր, պարոն Փաշինյան»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր