Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 20-ին տարադրամի շուկայում          Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին․ ադրբեջանում ցնծում են` կատարվածը համարում Ալիևի հերթական շռնդալից հաղթանակը. «Հրապարակ»       Մայիսի 1-ից հասարակական տրանսպորտի վարորդներն այլևս գումար չեն մանրելու. «Փաստ»    

02 մար 2018 12:15

Քվեարկության գաղտնիությունն ապահովված չէ. Նիկոլ Փաշինյան

Քվեարկության գաղտնիություն ապահովված չէ. ոչ միայն կարող են տեսնել, թե ինչպես ենք քվեարկում, կարող են տեսնել՝ ես իմ քվեարկությունը նկարում եմ, թե՞ ոչ: Հայաստանի 4-րդ նախագահի քվեարկության ժամանակ այս մասին հայտարարեց «Ելք» խմբակցությունից Նիկոլ Փաշինյանը: Նշենք, որ Ազգային Ժողովում հանրապետության նախագահի ընտրությունը կայանում է փակ, գաղտնի քվեարկությամբ:

Լրագրողների հետ զրույցում Փաշինյանը կրկին անդրադարձավ նաեւ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի երեկվա ելույթին՝ նշելով, թե չէր սպասում, որ Արմեն Սարգսյանը, լինելով այդքան փորձառու եւ նման կենսագրության տեր, նախագահի թեկնածուի կարգավիճակում հանդես կգա նման խեղճ, տխուր եւ որեւէ էներգիա չպարունակող տեքստով: «Կարծում եմ՝ դա կապված է այն թակարդի հետ, որի մեջ նրան դրել է Սերժ Սարգսյանը»,- հավելեց պատգամավորը:

Քվեարկության արդյունքներում անակնկալներ Նիկոլ Փաշինյանը չի սպասում, բայց դա չի նշանակում, որ երկրում փոփոխությունների սպասել այլեւս պետք չէ:

«Հայաստանն այնպիսի վիճակում է, որ փոփոխություններ պետք է սպասենք ցանկացած պահի: Բայց դրանք կարող են տեղի ունենալ, եթե Հայաստանի ժողովուրդն ի վերջո կայացնի այդ որոշումը: Չի կարող առանց ժողովրդի որոշման որեւէ փոփոխություն լինել: Բայց դա չի կարող ժողովրդի ինքնագործունեության արդյունքում տեղի ունենալ: Մենք մեր գործունեությամբ փորձում ենք առավելագույնս նպաաստել դրան»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր