Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

03 մար 2018 11:20

Մայրը լքել է «Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական երեխային

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի «Մուրացան» հիվանդանոցում գտնվող 6 ամսական Նարեկին խնամում են բժիշկները՝ տնօրեն Բագրատ Բավեյանի գլխավորությամբ: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, փոքրիկի մայրը երեխային թողել է հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության տակ և հեռացել:
 
Նորածնին Մուրացան հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք են տեղափոխել, քանի որ նրա  մոտ առկա են եղել առողջական որոշ խնդիրներ:
Այժմ երեխայի վիճակը լավ է, նա ինքնուրույն շնչում է, սնվում և ժպտում բաժանմունք մտած յուրաքանչյուր այցելուի:
 
Թե՛ բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, թե՛ «Մուրացան» հիվանդանոցի տնօրեն Բ. Բավեյանը հատուկ խնամք են ցուցաբերում փոքրիկի հանդեպ:
 
Երեխան հիվանդանոցից դուրս գրվելուց հետո կտեղափոխվի մանկատուն: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր