Տեսանյութ.«Միասնության հանրահավաք» նվիրված Արցախի Հանրապետության օրվան          Օդի ջերմաստիճանը կնվազի 5-8 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին       Ես դրական եմ համարում և՛ Զելենսկու, և՛ Պուտինի մոտեցումները, սակայն նրանք դեռևս պատրաստ չեն հանդիպման    

03 մար 2018 13:20

ՁԻԱՀ-ի վարակակիր կինը, այլ անձանց վարակելու նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետ

ՁԻԱՀ-ի վարակակիր կինը, այլ անձանց վարակելու նպատակով սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր անձանց հետԴիտավորությամբ այլ անձին ՁԻԱՀ-ով վարակելու նպատակով սեռական հարաբերություն ունենալու համար կինը հայտնվել է ամբաստանյալի աթոռին:

Դեպքերը տեղի են ունեցել Լոռու մարզում, և կինը, ով 2015 թվականի նոյեմբերի 16-ից հաշվառված է եղել ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնում՝ որպես մարդու իմունային անբավարարության վիրուսի հարուցիչի վարակակիր և այդ մասին հաստատապես տեղեկացված լինելով, սեռական հարաբերություններ է ունեցել տարբեր տղամարդկանց հետո:

Մեղադրանքի համաձայն՝ նա 2016 թվականի վերջերից մինչև 2017 թվականի կեսերն է տղամարկանց հետ պարբերաբար սեռական հարաբերություններ ունեցել՝ ընդ որում վարձավճարի դիմաց:

Կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով և 123-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և գործը դատարանում է:
 
Աղբյուր` Փաստինֆո

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր