Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս          Մարդը չի կարողացել անգամ արցախցիներին անվտանգ բենզին բաժանել, բայց հիմա խորհուրդ է տալիս Հայաստանին       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

05 մար 2018 19:45

Գարնանային սննդակարգ՝ նիհարելու համար

 
Ձմռան ամիսներին շատ կանայք կարող են լիցքաթափվել ու իրենց թույլ տալ կերակրատեսակների բազմազանություն, բայց դա կարող է բացասաբար ազդել կազմվածքի վրա։
Որպեսզի կանայք չտանջվեն այն հարցից, թե ինչպես կարելի է նիհարել մինչեւ գարուն, առաջարկում ենք գարնանային սննդակարգ հենց նիհարել ցանկացողների համար։ Որպեսզի կարողանաք նորից հագնել Ձեր սիրելի տաբատը կամ մարմինն ընդգրկող զգեստը, մինի կիսաշրջազգեստը՝ ցուցադրելով ձեր գեղեցիկ ոտքերը։ Գարնանային սննդակարգը բազմազան է, այն ունի մի քանի տեսակ, որպեսզի յուրաքանչյուր կին կարողանա ընտրել սննդակարգ՝ հաշվի առնելով իր անձնական սննդային նախասիրությունները։ Սննդակարգը հիմնականում բաղկացած է թեթեւ ու օգտակար մթերքներից։
Նախ դուք պետք է հրաժարվեք քաղցր մրգերից, բանանից, խաղողից, նաեւ սննդակարգի ժամանակ պետք է հրաժարվել շաքարից, իսկ կաթնամթերքը պետք է յուղոտ չլինի։ Սննդակարգը թույլատրում է խմել կանաչ թեյ, հասարակ ու հանքային ջուր։ Արժե նշել, որ ուտելուց առաջ պետք է խմել մեկ բաժակ հանքային ջուր։ Սննդակարգը 1 շաբաթվա համար է նախատեսված։
Սննդակարգի ճաշացանկը.
Նախաճաշ՝ 125 գրամ ոչ յուղոտ կաթնաշոռ, մեկ գդալ մեղրով
Երկրորդ նախաճաշ՝ մի քանի միրգ և  կանաչ բանջարեղեն
Ճաշ՝ մեկ աման բանջարեղենային ապուր, ոչ յուղոտ ձուկ՝ կանաչ բանջարեղենով ու երեք գդալ ոլոռով
Ետճաշիկ՝ մի քանի կրեկեր կամ ձվով տապակած հաց, բանջարեղենային աղցան՝ կիտրոնի հյութով կամ բուսական յուղով
Ընթրիք՝ մի քանի միրգ ոչ յուղոտ յոգուրտով կամ մածունով
Չնայած սննդակարգն արգելում է բանան ու շոկոլադ ուտել, բայցեւայնպես երբեմն կարող եք փոքր քանակությամբ ուտել նաեւ այդ մթերքները։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր