Փետրվարի 6-ին վթարային աշխատանքներով պայմանավորված կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը          Փետրվարի 6-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի    

06 մար 2018 19:30

Պետությունն իրավունք չունի գնագոյացում առաջացնել, նա պետք է մրցակցություն ապահովի. Զեյնալյանը՝ Շաբոյանին

Պետությունն իրավունք չունի գնագոյացում առաջացնել. եթե բարձր գին են սահմանել, պետք է պայմաններ ստեղծել, որ այլ տնտեսավարողներ մտնեն այդ ոլորտը եւ մրցակցություն ստեղծեն: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, ԱԺ-ում Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ նշեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ հավելելով, որ եթե ծայրահեղ մենաշնորհացված իրավիճակ է, պետք է տրոհել ընկերությունը, թող երկու մասի բաժանվի, որոնք իրար հետ կմրցակցեն:

Ի պատասխան ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանն ասաց, որ օրենքով չհիմնավորված բարձր գին եւ չհիմնավորված ցածր գին սահմանելը վերաբերում է միայն գերիշխող դիրք զբաղեցնող տնտեսվարողներին:

Ինչ վերաբերում է ընկերությունը տրոհելուն, Շաբոյանն ասաց. «Ամբողջ աշխարհում մրցակցության մարմինները չեն պայքարում խոշոր ընկերությունների դեմ, պայքարում են միայն խոշոր ընկերությունների չարաշահումների դեմ: Չենք կարծում, որ տրոհելը ճիշտ լուծում է, դա ոչ մի արդյունք չի տա:
 
Ի վերջո, ընկերությունը կարող է իր գործունեությունն իրականացնել մի քանի ընկերությունների միջոցով»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր