Երևանում BMW ավտոմեքենայի վարորդը մխրճվել է կանգառի մեջ, կան վիրավորներ          Հրդեհ է բռնկվել Երևանի շենքերից մեկում, տարհանվել է մոտ 50 բնակիչ       Մայա Սանդուն Մոլդովայի ուղղափառ եկեղեցին ներառել է նախագահի սև ցուցակում    

06 մար 2018 20:15

Կարմիր շրթներկ օգտագործելու նրբությունները

Մեծ Բրիտանիայի Մանչեսթեր համալսարանի անցկացրած ուսումնասիրությունները պարզել են, որ կնոջը տեսնելիս տղամարդիկ հանդիպման առաջին 5 վայրկյանի ընթացքում իրենց ուշադրությունը սևեռում են կնոջ շրթունքներին:
 
Հետաքրքիրն այն է, որ միայն հաստ շրթունքները չէ, որ գրավում են տղամարդկանց ուշադրությունը, բարակ շրթունքները նույնպես ուշադրության են արժանանում, սակայն միայն այն դեպքում, երբ կինն այդ պահին կրում է կարմիր շրթներկ: Ուստի, շատ կարևոր է, որպեսզի կինը կարմիր գույնի շրթներկ ընտրելիս կարողանա իր դեմքին համապատասխան երանգն ընտրել:

Եթե ձեր մաշկը վարդագույն երանգներ ունի, ապա կարմիր շրթներկ ընտրելիս պետք է շեշտը դնեք նարջանային երանգի վրա:

Եթե ձեր մաշկը դեղնավուն երանգներ ունի, ապա պետք է կապտավուն երանգ պարունակող կարմիր շրթներկ ընտրեք:

Եթե ձեր մաշկը ձիթապտղի կամ մուգ երանգներ ունի, ապա կարմիր գինու գույնի վառ շրթներկ օգտագործեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր