Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

06 մար 2018 20:45

Պարզվել է դպրոցի բակում կրակոց արձակած անձի ինքնությունը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է Երևանի դպրոցներից մեկի բակում զենքի գործադրմամբ տեղի ունեցած միջադեպի շարժառիթը, մասնակիցների շրջանակը:

Ինչպես տեղեկանում ենք Քննչական կոմիտեի պաշտոնական կայքից երկու քաղաքացիներից հաղորդումներ են ստացվել առ այն, որ Երևան քաղաքի դպրոցներից մեկի բակում հնչել են կրակոցներ: Ըստ քաղաքացիների՝ դպրոցի բակից լսվել են կրակոցի և աղմուկի ձայներ, դեպքի վայրում եղել են բազմաթիվ անձինք, ովքեր կրակոցներից հետո հեռացել են: Ահազանգի հիման վրա դեպքի վայր մեկնած իրավապահները զննության ժամանակ դպրոցի բակում հայտնաբերել են ռետինե պարկուճ:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, որով նախաքննությունը մարտի 6-ից կատարվում է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում, մշակվել քննչական պլան և ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Արդյունքում պարզվել է, որ դպրոցի բակում վիճաբանել են մի խումբ երիտասարդներ՝ մասնավոր հարցերի շուրջ։ Վիճաբանությունը վերաճել է քաշքշուկի, որի ժամանակ էլ մասնակիցներից մեկը գազային ատրճանակից կրակոց է արձակել։ Վերջինիս ինքնությունը պարզվել է, ով ներգրավվել է որպես կասկածյալ և հարցաքննվել դեպքի շուրջ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։ Կասկածյալը ներկայացրել է այն գազային ատրճանակը, որով միջադեպի ժամանակ կրակել է։

Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում՝ դեպքի հանգամանքների օբյեկտիվ, լրիվ և բազմակողմանի քննությունն ապահովելու, միջադեպի բոլոր մասնակիցների ինքնությունը և նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր