Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի          Ռուսաստանի՝ ԵՄ-ի կողմից ռուսական ակտիվների սառեցման պատասխան միջոցները չեն ուշանա       Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում, կան ձերբակալվածներ    

07 մար 2018 11:20

Մանկապարտեզում երեխային պատանդ վերցրած տղամարդը կմնա կալանքի տակ

2017 թվականի հոկտեմբերի 31-ին Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզի` պատանդառության միջադեպի գործող մեղադրյալ Արգամ Հովիկյանի կալանքը կրկին երկարաձգվել է 2 ամսով: Ավելին` մեզ հայտնի դարձավ, որ այս գործով նոր փորձաքննություններ են նշանակվել: Մասնավորապես փորձաքննությունները նշանակվել են մանկապարտեզում Արգամ Հովիկյանի կողմից դանակի գործադրման եւ նրա հետ նույն սենյակում գտնվող անձանց վնաս հասցնելու հանգամանքների հետ կապված:

Հիշեցնենք, որ Արմավիր քաղաքի բնակիչ Արգամ Հովիկյանը ներխուժել էր մանկապարտեզ եւ պահանջել իր նախկին կնոջը` Լիլիթ Հովհաննիսյանին: Նա դանակով հարվածներ էր հասցրել իր նախկին կնոջը, մանկապարտեզի տնօրենին, որը իր կնոջ տատիկն է, եւ պատանդ վերցրել երեք տարեկան երեխային:
 
Նոյեմբերի 1-ին ՀՀ քննչական կոմիտեն մեղադրանք էր առաջադրել Արգամ Հովիկյանին, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր