ՌԴ-ում վերջապես հասկացան՝ Ադրբեջանը այն չէ, ինչ փորձում էր իրեն ներկայացնել          Ալիևին որևէ պայմանագիր պետք չի, բայց նա հասկացել է տարբեր կողմերի հետ առևտուր անելու հմտությունը, ինչպես մերժումները վաճառել այլ խաղացողների վրա       Հերիք չի քաղաքական գործիչներին քաղաքական հայտարարությունների համար ոմանք դատի են տալիս, դեռ դատարաններն էլ նման որոշումներ են կայացնում    

07 մար 2018 14:40

Եթե տենց բան կլինի, ես մանդատս կդնեմ, կգնամ, տղավարի բան եմ ասում․ Մուրադյան

Եթե տենց բան կլինի, ես մանդատս կդնեմ, կգնամ, տղավարի բան եմ ասում․ ՄուրադյանԱյսօր ԱԺ արտահերթ նիստի մեկնարկից առաջ նիստերի դահլիճում ՀՀԿ-ական Մուրադ Մուրադյանը, նախ, գրանցվեց պատգամավոր Սեյրան Սարոյանի փոխարեն, հետո՝ իր։ 

Ի՞նչ նպատակով էր գրանցվում ուրիշի փոխարեն, armtimes.com-ի հարցերին պատասխանեց ՀՀԿ-ական պատգամավոր Մուրադ Մուրադյանը։
 
- Պարոն Մուրադյան, տեսանյութ կա, որ այսօր ԱԺ-ում դուք սկզբում Սեյրան Սարոյանի փոխարեն եք գրանցվել, հետո՝ ձեր, ինչպե՞ս կմեկնաբանեք դա։
- Սարոյան Սեյրանը տեղում նստած է եղել, ես եկել եմ, ո՞նց եղավ, որ ես իրա տեղը քվեարկեցի։
- Չեք քվեարկել, գրանցվել եք նրա փոխարեն։
- Ես եկել եմ, ինքը նստած է եղել, խի Սարոյան Սեյրանը չի կարում իրա տեղը գրանցվի, ես պիտի գրանցվե՞մ, ուշադիր նայեք։ Իզուր տեղը ես չեմ իմանում ովա ասում, եթե կա պատվիրատու, Սեյրանն իրա տեղը քվեարկելա։
- Պարոն Մուրադյան, մենք տեսել ենք տեսանյութը եւ ձեզնից մեկնաբանություն ենք ուզում լսել, որպեսզի օբյեկտիվ կերպով լուսաբանվի հանրությանը։
- Էսօր կնայես էդ վիդեոն, եթե տենց բան կլինի, ես մանդատը կդնեմ կգնամ, տղավարի բան եմ ասում, մարդավարի բան եմ ասում՝ տենց բան չկա։ Ամեն օր մեկը գալիս, ասումա, նարկոտիկի գործով, էս ինչի գործով, ես պատրաստ եմ մանդատից հրաժարվել, ով ձեզ ասելա, ասեք թող ուշադիր նայի։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր