Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Տեսանյութ.Տավուշում պայմանագրային զինծառայողներ են միացել պայքարին       Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք    

07 մար 2018 21:40

Ձեռքերը մեր օրգանիզմի հայելին են

Ձեռքերը մեր օրգանիզմի հայելին են
Եղունգներ: Եղունգները պետք է լինեն հարթ, թեթևակի վարդագույն: Կարող են լինել փոքր ակոսներ, դա նորմալ է, սակայն եթե դրանք խորն են և ընդարձակ, ապա հնարավոր է նոր շերտ է աճում: Դրա առջացման պատճառը կարող է լինել սթրեսը, ինֆեկցիան կամ անտիբիոտիկները: Դեղին, կոպիտ և ոլորված եղունգները սնկահին հիվանդության ախտանիշ են համարվում: Չափազանց գունատ և փոսն ընկած եղունգները խոսում են սակավարյունության մասին:

Ձեռքերի ջերմաստիճանը: Սառը ձեռքերը արյան շրջանառության խախտման և նիկոտինաթթվի անբավարարության մասին են խոսում: Այն կարելի է լրացնել վիտամիններով կամ այն մթերքներով, որոնք պարունակում են նիկոտինաթթու` կանթամթերք, միս, ձուկ, սունկ, հնդկաձավար: Եթե ձեռքի ափերը վառվում են, նշանակում է, որ լյարդը չի «հաղթահարել» ինտոքսիկացիան, որն առաջացրել է դեղորայքային թունավորումից, ակհոլոհից կամ քիմիական նյութերից:

Հոդերը: Հոդերի հետ խնդիրներն այսօր շատ տարածված են: Ոսկրային գերաճից հետո հոդերը սկսում են քայքայվել: Բացի այդ, կարող են առաջանալ ուռուցքներ, ցավեր, իսկ շարժումներ կսահմնափակվեն: Հոդերի տձևացումը կարող է լինել ֆիզիական ծանրաբեռնվածության կամ այլ հիվանդության`հոդերի ռևմատոիդ բորբոքման դեպքում:

Մատների երկարությունը: Կանանց մոտ, որպես կանոն, ցուցամատը և մատնեմատը նույն երկարության են: Եթե մատնեմատը նույնիսկ շատ աննշան երկար է, ապա դա վկայում է կոնքերի և ծնկերի հոդերի բորբոքման մասին:
Մաշկը: Մատների արանքում կարմիր կետերը կարող են սնկային վարակի կամ շաքարախտի մասին վկայել: Շագանակագույն կետերը հիմնականում ի հայտ են գալիս տարիքին զուգահեռ, սակայն եթե դրանք վաղ տարիքում են հայտնվել, ուրեմն լյարդի հետ խնդիրներ ունեք:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր