Առեղծվածային դեպք՝ Երևանում. հյուրասենյակում՝ բազմոցին, հայտնաբերել են 17-ամյա աշակերտի դին          «Մեկ մարդու հույսին» մնալու մարտավարությամբ և «հրաշքներ» սպասումով՝թուլացրեցինք Բագրատ Սրբազանի թիկունքը՝ նրան դարձնելով անհայրենիք շակալների թիրախ       Բաքուն փորձում է խորամանկել.Ադրբեջանի սահմանադրությունը չի ճանաչում հետխորհրդային սահմանները    

08 մար 2018 11:20

Գավառում պարտատիրոջն սպանելուց հետո կասկածյալը գնացել է խաղատուն. նոր մանրամասներ

Գավառում պարտատիրոջն սպանելուց հետո կասկածյալը գնացել է խաղատուն. նոր մանրամասներԳավառում 54-ամյա Հայրապետ Հերգնյանի սպանության մեջ կասկածվող անձը պարզվում է նախկինում դատապարտված է եղել, իսկ ներկայումս էլ նրա վերաբերյալ քրեական գործ է քննվում Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում:
Ինչպես տեղեկանում են Դատական տեղեկատվական համակարգից 48-ամյա Միշայի վերաբերյալ դատարանում գործ է քննվում ՀՀ քրեական օրենսգրքի 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով:
Մեղադրանքի համաձայն՝ Միշան Ջանիկի հետ Գավառ քաղաքի գերեզմանատանը կակաչի բույս նկատելով հավաքել և իրենց օգտագործման համար պատրաստել են թմրամիջոց:
Հիշեցնենք, որ նա կասկածվում է Գավառում տարադրամի փոխանակմամբ զբաղվող Հայրապետ Հերգնյանի սպանության մեջ, ում պարտք է եղել։ Դեպքի օրը նրանք հանդիպել են հանրախանութի մոտ եւ Միշան իր ավտոմեքենայով առաջարկել է պարտապանին տանել տուն, մեքենայում վիճաբանության է առաջացել՝ պարտքը չմարելու հարցի շուրջ, որի ժամանակ էլ հարվածել է տուժողին, ապա նրան տեղափոխել Գավառ քաղաքի և Հայրավան համայնքի միջնամասում գտնվող աղբանոցի տարածք, որտեղ փոս է փորել, դիակը դրել փոսում եւ բենզինով այրել։
Կասկածյալը վերցրել է նաեւ տուժողի մոտ առկա գումարը, որի մասը թաքցրել է տանը, իսկ մյուս մասը ձեռքին շտապել խաղատուն գնալ։
Ինչպես Քննչական կոմիտեն ավելի վաղ տեղեկացրել էր, մարտի 4-ին՝ ժամը 22-45-ին, Գավառ քաղաքի բնակչուհուց ահազանգ է ստացվել ամուսնու՝ 1963թ. ծնված Հ.Հերգնյանի անհայտ կորելու վերաբերյալ:
Պարզվել է, որ կինն ամուսնու հետ վերջին անգամ հեռախոսազրույց է ունեցել նույն օրը՝ ժամը 15:00-ի սահմաններում, որի ընթացքում վերջինս հայտնել է, որ գտնվում է Գավառ քաղաքի շուկայի տարածքում և գալիս է տուն: Սակայն տուն չի գնացել, իսկ ավելի ուշ հեռախոսահամարը դարձել է անհասանելի:
Ձեռնարկված անհետաձգելի քննչական և դատավարական այլ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մարտի 4-ին՝ ժամը 15։30-ի սահմաններում, Հ.Հերգնյանը նստել է համաքաղաքացու ավտոմեքենան, որից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել։
Նախնական քննությամբ պարզվել է, որ Հերգնյանը դարձել է սպանության զոհ՝ համաքաղաքացու հետ գումարային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։ Վերջինս հարցաքննության ժամանակ պատմել է դեպքի հանգամանքները, և նրա կողմից մատնացույց արված վայրում հայտնաբերվել է տուժողի այրված դին։
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:
 
Աղբյուր` Փաստինֆո


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր