Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

08 մար 2018 20:45

Պառկեք և նիհարեք. հրաշք միջոց՝ արագ նիհարելու համար

Պառկեք և նիհարեք. հրաշք միջոց՝ արագ նիհարելու համարՆրանք, ովքեր ցանկանում են կարճ ժամանակահատվածում, առանց հյուծիչ դիետաների ու հոգնեցնող մարմնամարզության ազատվել ավելորդ քաշից, ունեն հրաշալի այլընտրանք:

Ճապոնացի բժիշկ Ֆուկուցուձիի մշակած մեթոդն անցած 10 տարվա ընթացքում օգնել է նիհարել միլիոնավոր կանանց: Հրաշագործ մեթոդի կիրառումը հետևյալն է. վերցրեք միջին չափի սրբիչ, գալարաձև փաթաթեք ու թելով կապեք այն և դրեք մեջքի տակ, ինչպես որ ցուցադրված է նկարում:

Այս վիճակով օրական 3 անգամ պառկեք հարթ մակերևույթի վրա` 5 րոպեով: Այդ ընթացքում այնպես արեք, որպեսզի ոտքերի բութ մատներն ու ձեռքերի ճկույթներն իրար կպած լինեն:

Անհրաժեշտ է, որպեսզի ձեռքերն ափերի հատվածով դրված լինեն հատակին:

Վարժությունն ավարտելուց հետո պետք չէ անմիջապես վեր կենալ: Սկզբում ուղղեք ձեռքերն ու ոտքերը, հետո շրջվեք ձախ կողմի վրա, մի քիչ պառկեք, հետո նստեք ու հանգիստ բարձրացեք:

Աղբյուրը նկատում է, որ սկզբում այս դիրքը բավական ցավոտ ու անհարմար է, սակայն ցավը հաղթահարելու ու մեթոդն ամեն օր կիրառելու դեպքում արդյունքը երկար սպասել չի տա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր