Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ          ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»       Ինչո՞ւ «Վեոլիա ջրի» հարցը Փաշինյանի հետաքրքրությունների մեջ չէ. «Փաստ»    

09 մար 2018 11:00

Սամվել Ալեքսանյանն ուզում է եղբորորդուն Երևանի քաղաքապետ դարձնել․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Սամվել Ալեքսանյանը հեռահար պլան է մշակում` յուր եղբորորդի, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի պատանի ղեկավար, թաղի խնդիրներից անտեղյակ Արտակ Ալեքսանյանին Երեւանի փոխքաղաքապետ, ապագայի ծրագրերում էլ՝ քաղաքապետի ընտրություններում քաղաքապետ դարձնելու մասով:

Ծրագրվում է, որ Արտակ Ալեքսանյանը մինչ քաղաքապետ «դառնալը» կզբաղեցնի Երեւանի փոխքաղաքապետ Դավիթ Օհանյանի պաշտոնը, որը եւս Լֆիկի կադրն է, նախկինում Մալաթիայի թաղապետ է աշխատել: «Նյու-Բզեժինսկի» Սամվել Ալեքսանյանի մտքում Դավիթ Օհանյանը պետք է զբաղեցնի փոխնախարարի պաշտոն` որեւէ նախարարությունում, կամ էլ դառնա Շենգավիթի թաղապետ (Լիմինդրովիչը վաղուց է աչք դրել իր ընտրատարածքի մաս դարձած թաղի վրա), իսկ Մալաթիա-Սեբաստիայի թաղապետ կդառնա Արտակ Ալեքսանյանի տեղակալ, վարչական շրջանի կադաստրի պետի որդի Վալերի Մանվելյանը:

Իսկ ինչո՞ւ ոչ փոխթաղապետ, Կորյուն Նահապետյանի որդի Արթուրը՝ հարցինք թաղապետարանի մեր աղբյուրին: «Պարոն Ալեքսանյանն առանձնապես ոգեւորված չէ Կորյունի որդու տարբերակով, համ էլ Մանվելյանենք պապոնց-պապ իրենց հարեւանն ու հարազատն են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր