Արթուր Ալեքսանյանը մասնակցելու է Աշխարհի առաջնությանը          Բաքվից խոստովանում են, որ «ադրբեջանցիների՝ իրենց նախնիների բնակության վայրերը վերադառնալու» հարցը ոչ մի կապ չունի խաղաղության գործընթացի հետ       Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից    

09 մար 2018 12:40

Ինչով է երեխայի համար օգտակար հոր հետ նմանությունը

Ինչով է երեխայի համար օգտակար հոր հետ նմանությունըՆորածինները, որոնք նման են իրենց հայրերին, ծնվելուց մեկ տարի անց ավելի առողջ են լինում, որովհետեւ հայրերը նրանց հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում: Այս եզրակացությանն են եկել ԱՄՆ-ի Բինհեմթոնի համալսարանի գիտնականները: Նրանց ուսումնասիրությունների արդյունքները հրապարակված են Journal of Health Economics հանդեսում։

Գիտնականներն ընդգծում են, որ խոսքն այն ընտանիքների մասին է, որտեղ երեխան ծնվել է արտամուսնական կապից, ընդ որում՝ մայրն ու հայրը միասին չեն ապրում: Ուսումնասիրվել է նմանօրինակ ավելի քան 700 ընտանիք: Պարզվել է, որ արտաքին նմանության պատճառով հայրերն իրենց երեխաների հետ միջին հաշվով 2,5 օրով ավելի շատ ժամանակ են անցկացնում, քան նրանք, որոնց մոտ այդ նմանությունը բացակայում է:

«Այն հայրերը, որոնք գիտակցում են երեխայի նմանությունն իրենց հետ, ավելի մեծ վստահություն ունեն, որ երեխան իրենցն է, ուստի նրանց հետ ավելի շատ ժամանակ են անցկացնում»,-նշում է դոկտոր Սողոմոն Փոլաչեքը, որը ղեկավարել է հետազոտությունը:

Շուրջ մեկ տարի դիտարկելով ընտանիքները՝ գիտնականները պարզել են, որ հայրերին նման երեխաների մոտ մեկ տարին լրանալու պահին առողջության ցուցանիշներն ավելի լավն են եղել, քան նման այլ ընտանիքներում: Դա կարող է կապված լինել այն բանի հետ, որ հաճախակի այցելություններն ավելացնում են երեխայի մասին հոգ տանելու եւ նրա կարիքների վերաբերյալ տեղեկատվություն հավաքելու ժամանակը:

Հետազոտության հեղինակներն ընդգծում են, որ ոչ ամբողջական ընտանիքները շատ փխրուն են եւ աննպաստ վիճակում են ամբողջական ընտանիքների համեմատությամբ, ուստի հարկավոր է հասնել այն բանին, որ նման ընտանիքների հայրերն ավելի հաճախակի տեսնեն իրենց երեխաներին եւ, այդպիսով, նպաստեն նրանց առողջության բարելավմանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր