Երևանում տղամարդը մոտեցել է 9-ամյա աղջկան և ցանկացել ուղեկցել տուն          Բախվել են «Opel»-ն ու «Lada Priora»-ն. վերջինը վրաերթի է ենթարկել հետիոտնին ու գլխիվայր շրջվել       Մայիսի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

09 մար 2018 15:00

Սահմանահատման հերթական աղմկահարույց դեպքը. նոր բացահայտում

Սահմանահատման աղմկահարույց դեպքերի բացհայտումը շարունակվում է: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Արամայիս Պողոսյանը, օգտագործելով եղբոր անհատական տվյալներով և իր լուսանկարով պաշտոնական փաստաթուղթ հանդիսացող անձնագիրը, 2016 թվականի դեկտեմբերի 4-ին Զվարթնոց օդանավակայանով ժամանել է Հայաստանի Հանրապետություն՝ ապօրինի խախտելով պետական սահմանը:
 
Թվում է, թե վերջինիս գործողությունները այսքանով ավարտվել են, սակայն իրավապահները բացահայտել են նաև, որ նա, օգտագործելով կեղծ անձնագիրը, 2017 թվականի մարտի 5-ին, ժամը 20-ի սահմաններում ՙՙԲագրատաշեն՚՚ սահմանային անցակետով մեկնել է Հայաստանի Հանրապետությունից՝ ապօրինի հատելով պետական սահմանը:
 
Ստացվոմ է, որ երկու դրվագով քաղաքացին հատում է ՀՀ սահմանը, սակայն կատարվածը զարմանալիորեն վրիպում է իրավապահների աչքից: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր