Հունիսի 3-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 3-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Հրդեհ է բռնկվել Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց շենքում    

09 մար 2018 17:30

Թրամփի նախընտրական շտաբի պետին մեղադրել են Ամերիկան ռուսներին «ծախելու մեջ»

Փոլ Մանաֆորտի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարի վրա անհայտ անձը ռուսական դրոշ է նետել և նրան «դավաճան» անվանել: Տեսագրությունը հրապարակվել է «Twitter»-ում:

Պատահարը տեղի է ունեցել, երբ Մանաֆորտը դուրս է եկել դատարանի շենքից: Տեսագրությունում երևում է« թե ինչպես է անհայտ տղամարդը նախընտրական շտաբի նախկին պետի վրա ռուսական դրոշը նետում, ինչպես նաև նրան «դավաճան» անվանում և մեղադրում «Ամերիկան ռուսներին ծախելու մեջ»:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Մանաֆորտն իրեն մեղավոր չի ճանաչում բանկային ոլորտում խաբեբայություններ անելու մեջ: Սեպտեմբերին կսկսվեն ԱՄՆ-ի 2016թ-ի նախագահական ընտրություններում ռուսական ենթադրյալ միջամտության գործի լսումները, որում Մանաֆորտը ևս կարևոր անձանցից մեկն է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր