Արամ Վարդևանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել Փաշինյանի դեմ          Շտապօգնության բժիշկներին սպառնացող 49-ամյա տղամարդը ձերբակալվել է       Տեսանյութ.Երբ ասում էինք ուզում է ՀՀ հարևան ազգի ներկայացուցիչներ բերել, ասում էր՝ սուտ է, հիմա թեմա է բացում, որ մենք միայնակ չենք ապրել    

09 մար 2018 18:35

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց Ֆրանկոֆոնիայի երկրների դեսպանների հետ

 
Մարտի 9-ին Երևանում Ֆրանսիայի դեսպանատանը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում ունեցավ Հայաստանում հավատարմագրված Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ, ասոցացված և դիտորդ պետությունների դեսպանների հետ:

Հանդիպման ընթացքում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը դեսպաններին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի, կանոնադրական մյուս մարմինների նիստերի և հարակից միջոցառումների նախապատրաստական աշխատանքների մասին:
Էդվարդ Նալբանդյանը դեսպաններին ներկայացրեց գագաթաժողովի կարգախոս՝ «Ապրել միասին»-ի ընտրությունը, երևանյան գագաթաժողովին ընդունվելիք նույնանուն պակտի մշակման գործընթացը։

Հանդիպման օրակարգում էին նաև Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող Տնտեսական ֆորումի կազմակերպումը, Երևանի կենտրոնում տեղակայվելիք Ֆրանկոֆոնիայի ավանում անդամ երկրների ներկայացվածության հարցերը:

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի անցկացմանն առնչվող դեսպանների հարցերին։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր