Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

10 մար 2018 09:45

Հովիկ Աբրահամյանին զգուշացվում է` «խելոք նստիր տեղդ». «Հրապարակ»

Հովիկ Աբրահամյանին զգուշացվում է` «խելոք նստիր տեղդ». «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ ժամանակ առաջ հարկային մարմինները, որոնք չեն խնայում անգամ ռեժիմի սիրելի օլիգարխներին, այդ թվում` Սամվել Ալեքսանյանին, նրա «Աստղիկ» ԲԿ-ում լուրջ խախտումներ են հայտնաբերել` աշխատողների գրանցված չլինելու մասով։

Ստուգումներ են եղել նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի «օբյեկտներում», հատկապես՝ «Նացիոնալ» հյուրանոցային համալիրում․ «Ճիշտ է` ակտի թիվը մեծ չէ` 8 միլիոն դրամ, սակայն քաղաքական ենթատեքստը թափանցիկ է․ առաջիկայում սպասվող ակտիվ քաղաքական զարգացումների ֆոնին Հովիկ Աբրահամյանին զգուշացվում է` խելոք նստել տեղը»:

Ի դեպ, նույն աղբյուրի փոխանցմամբ, Արգամիչը վերջերս հաճախ է լինում Թբիլիսիում ու Սոչիում, այցելում է իր նախկին ծանոթներին, վայելում է ազատ կյանքը»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր