Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Սեպտեմբերի 20-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Որքան շատ բան կարող է վկայել աչքերի գույնը մարդու բնավորության մասին    

10 մար 2018 19:50

Ասկերովի և Գուլիևի մասին հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է. Դավիթ Բաբայան

 
Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանն անհեթեթություն է համարում Լեռնային Ղարաբաղում գտնվող Ադրբեջանի երկու քաղաքացիներին՝ Դիլհամ Ասկերովին և Շահբազ Գուլիևին «բարոյական և ֆիզիկական կտտանքների» ենթարկելու մասին լուրերը: «Արմենպրես»-ի հետ զրույցում անդրադառնալով International Human Rights Defence Committee անունով կազմակերպության տարածած հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի սահմանն ապօրինաբար հատած Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը «բարոյական ու ֆիզիկական կտտանքների» են ենթարկվում, Դավիթ Բաբայանն ասաց. «Այդ կազմակերպության հայտարարությունն ուսումնասիրելուց պարզ է դառնում, որ այն գրվել է կամ Բաքվում, կամ Սումգայիթում, չի բացառվում նաև, որ այդ կազմակերպությունը գտնվում է Ադրբեջանում: Այդ հայտարարությունն ադրբեջանական հերթական քաղաքական մուղամն է, որն ադրբեջանցիները մատուցում են հանրությանը»:
Դավիթ Բաբայանի խոսքով, այդ հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան տեղեկատվական ահաբեկչություն: «Կարմիր խաչի միջազգային կոմիտեն պարբերաբար այցելում է Ասկերովին և Գուլիևին և հնարավորություն ունենում գնահատելու նրանց վիճակը: Նրանք երբևէ որևէ բռնության չեն ենթարկվել` ոչ ֆիզիկական և ոչ էլ բարոյական»,- ընդգծեց Արցախի նախագահի մամուլի խոսնակը:
Վերջինս միջազգային հանրությանը կոչ է անում հետաքրքրվել, թե ինչ վիճակում են գտնվում ինչ-ինչ պատճառներով ադրբեջանական բանտերում հայտնվող հայերը կամ հենց ադրբեջանցի քաղբանտարկյալները: «Այդ դեպքում բոլորը պատկերացում կկազմեն, թե ինչպիսին է իրավիճակն Ադրբեջանում»,- նկատեց Բաբայանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր