Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

12 մար 2018 12:00

Օրվա ռոմանտիկ աստղագուշակ

Օրվա ռոմանտիկ աստղագուշակԽՈՅԵՐ
Ձեր սիրելի էակին կարելի է նույնիսկ նախանձել։ Դուք Նրա համար կատարյալ զուգընկեր եք դառնալու, գուշակելու եք ձեր սիրելիի բոլոր ցանկությունները, կատարելու Նրա խնդրանքը, եւ անելու եք այն ամենը, ինչ Նրա համար հաճելի կլինի։ 
ՑԼԵՐ
Հիասթափություն է ձեզ սպասվում։ Սակայն այդ նույն հիասթափությունը խթանելու է, որ անհնարինը դարձնեք հնարավոր, ընդ որում՝ բավականին կարճ ժամանակահատվածում։ 
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորության համար դժվար կլինի հասկանալ, թե ինչ եք ուզում լսել իրենից եւ կփորձի գուշակել։ Միգուցե դա Նրա մոտ այնքան էլ լավ չի ստացվի, հետեւաբար ավելի պարզ եւ անկեղծ եղեք ձեր սիրելիի հետ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Հետաքրքիր եւ հագեցած օր է ձեզ սպասվում։ Սիրային արկածների համար նույնպես ժամանակ կգտնվի։ 
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր կպարզվի, որ ձեր սիրելի անձնավորության զգացմունքներն ավելի խորն են, քան ձեզ թվում է։ Ուստի, անիմաստ է փորձել փոխել Նրան, նույնիսկ եթե ցանկությունը շատ մեծ էր։ 
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ձեր սիրելի էակը խանդելու է, եւ ձեր անցյալը, ներկան ու ապագան մտահոգելու է Նրան։ Փորձեք բացատրել, որ իր անհանգստությունն անտեղի է, այլապես դուք մշտապես վիճելու եք Նրա կասկածամտության պատճառով։ 
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր ձեր սիրելի անձնավորությունը միգուցե պատահաբար իմանա այն, ինչ դուք փորձում եք խնամքով թաքցնել։ Հայտնի չէ, թե ինչու հենց այսօր Նա կբացահայտի դա։ Հետեւաբար, պատրաստվեք հարկ եղած դեպքում հանգամանալից բացատրություններ տալ Նրան կամ ներողություն խնդրել։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեզ մոտ տպավորություն կստեղծվի, որ ձեր սիրելի էակը կասկածում, սադրում է ձեզ եւ փորձում է ստուգել ձեզ՝ հետեւելով ձեր շարժուձեւին եւ վերաբերմունքին։ Եթե գիտեք, թե որոնք են ձեր թույլ կողմերը, ուրեմն աշխատեք հենց դրանց վրա։ 
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Այսօր հավանականությունը շատ մեծ է, որ սիրահարվեք ձեզանից ավելի ավագ մեկին։ Հնարավոր է, որ այդ սիրահարվածությունն անցողիկ է, սակայն այն հետքեր է թողնելու։ 
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր դուք, ասես, բյուրեղապակյա ծաղկաման լինեք, որին պետք է յուրահատուկ խնամք ցուցաբերել։ Փորձեք այս մասին ակնարկել ձեր ընտրյալին եւ հետեւել, թե ինչպես նա կհաղթահարի առաջադրված խնդիրը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր աստղերը հուշում են, որ պետք է ձեզ եւ ձեր սիրելի համար կազմակերպեք մանկական տոն՝ ուրախ, անհոգ եւ անկրկնելի։ 
ՁԿՆԵՐ
Պարզապես հիանալի օր է ձեզ սպասվում։ Դուք նույնիսկ չեք էլ պատկերացնում, որ այդքան սիրված եք բոլորի կողմից։ Անկեղծ սիրով։ 




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր