Մարտի 1-ի գլխավոր սադրիչն ԱԺ-ում լսումներ էր կազմակերպել. Ռոբերտ Քոչարյանի պատասխանը Փաշինյանին
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը նշել է, որ Քոչարյանը ներկա չի լինելու 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանի երդմնակալությանը: Այս մասին Սողոմոնյանը տեղեկացրել է 2rd.am-ի հետ զրույցում:
«Այս հարցով ինձ արդեն բազմաթիվ լրագրողներ են դիմել: Ոչ, ներկա չի լինելու, քանի որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը ըստ նախապես ծրագրավորված իր օրակարգի գտնվելու է արտերկրում»,- ասել է նա:
Հարցազրույցում Սողոմոնյանն անդրադարձել է նաեւ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմից դատախազություն ուղարկած այն գրությանը, որ Մարտի 1-ի գործի առնչությամբ պետք է հարցաքննության կանչել նաեւ Ռոբերտ Քոչարյանին:
«Անկեղծ ասած, Փաշինյանի գործողությունները ինձ բացարձակապես չեն հետաքրքրում:
Բայց, օգտվելով առիթից, ասեմ, որ իր «շնորհիվ» ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը: