Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

12 մար 2018 17:35

Հոգեբանը բացահայտել է ամուսինների փոխըմբռնման գաղտնիքը

Ամուսինները լավ են զգում միմյանց հույզերը, երբ դրանք դրական են: Այս եզրակացությանն է եկել ընտանեկան հոգեբան Քրիստինա Դ. Քուռնոսը. նրա ուսումնասիրությունների արդյունքները հրապարակել է Family Process գիտական հանդեսը։ Գիտնականի պնդմամբ, դրական հույզերը լավ են ազդում մարդկանց փոխհարաբերությունների վրա:

Բացասական հույզերը, նույնիսկ եթե դրանք ընդհանրապես կապված չեն անձնական հարաբերությունների հետ, բացասաբար են ազդում զույգի փոխըմբռնման վրա: Այս եզրակացությունն ընդհանուր առմամբ կիրառելի է բոլոր մարդկանց հարաբերությունների համար:

Բայց, ինչպես նկատում է հետազոտողը, ամուսինը կարեւորագույն սոցիալական պարտնյոր է մարդու համար, ուստի նրա հետ փոխըմբռնումը չափազանց կարեւոր է: Հոգեբանն ընդգծում է, որ բացասական հույզերը ոչ միայն բարդացնում են ամուսինների փոխհարաբերությունները, այլեւ դժվար են ընկալվում:

Լավ տրամադրությունը ճիշտ է ընկալվում մյուս ամուսնու կողմից, որովհետեւ փոխանցվում է նրան, մինչդեռ հասկանալ, որ պարտնյորը տխրություն կամ վիշտ է ապրում, այնքան էլ դյուրին չի լինում: Բացասական հույզերը պարտնյորը սովորաբար կռահում է, բայց անմիջապես չի զգում: Հոգեբանը խորհուրդ է տալիս ավելի քիչ զայրանալ եւ ավելի ուշադիր լինել միմյանց նկատմամբ: Եթե ամուսինն զգում է, որ իր «կեսը» ինչ-որ բանից նեղված է, ապա արժե հետաքրքրվել, թե ինչ է պատահել եւ առաջարկել իր օգնությունը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր