«էս էլ ու վերջ», վերջ չկա,հաջորդ «կայարանը» Ազատամուտ և Կայան գյուղերն են, հետո՝ Տիգրանաշենը, հետո...          Սադրանքների չտրվել, մենք հիմա մեր պաշտպանական պլանները հո չե՞նք փռելու սեղանին, տեսախցիկների առաջ ցույց տանք       Հիմա կտեսնենք, թե ովքեր են դեմ սահմանազատմանը, այսպիսով՝ ովքեր են փորձում պատերազմի մեջ ներքաշել Հայաստանը    

12 մար 2018 19:30

Կենդանակերպի նշաններ, ովքեր շատ արագ են կապվում մարդկանց հետ

 Կենդանակերպի նշաններ, ովքեր շատ արագ են կապվում մարդկանց հետ
Երկվորյակներ: Երկվորյակները հեշտությամբ կապվում են նրանց հետ, ում հավանում են: Կարող են անսահման սիրել և զուգընկերոջը հոգատարությամբ շրջապատել: Սիրում են զուգընկերոջ հետ նոր բան փորձել՝ նրա հետ ավելի մտերմանալու համար: Տարվելու և մտերմանալու համար Երկվորյակներին երկար ժամանակ հարկավոր չէ:
Խեցգետին: Անկախ որևէ բանից՝ Խեցգետինները կառչում են ընտրյալից, հեշտությամբ կապվում նրա հետ: Պոտենցիալ զուգընկերոջ հետ առաջին իսկ հանդիպման ընթացքում ծրագրում են ամուսնությունը նրա հետ: Խեցգետիններին դուր են գալիս հարաբերությունները, երբ զույգը չի կարողանում առանց միմյանց: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները կարողանում են ամուր հարաբերություններ կառուցել, բայց բաժանման դեպքում կարող է երկար ժամանակ պահանջվել՝ այն հաղթահարելու համար:
Կույս: Կույսերը հաջող հարաբերությունների կարիք ունեն, այդ պատճառով էլ ներդնում են բոլոր ջանքերը՝ դրանք կառուցելու համար: Նրանք նվիրված են, ուշադիր, հետևում են, որ զուգընկերը ևս անհրաժեշտ ջանքեր գործադրի հարաբերությունների համար: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անկեղծորեն հոգ են տանում զուգընկերոջ մասին:
Ջրհոս: Ջրհոսները հարաբերություններում կայունություն են սիրում, նրանք ցանկանում են իրենց կողքին հուսալի զուգընկերոջ տեսնել: Երբ նրանք կապվում են զուգընկերոջ հետ, նրանից առաջին հերթին՝ ուշադրություն են պահանջում: Նա հարաբերությունների զարգացման համար մեծ էներգիա, ջանք է ներդնում, զուգընկերոջը ժամանակ հատկացնում և նույնը նրանից պահանջում:
Ձկներ: Արագ են կապվում: Նրանք հասկանում են ռիսկը, որը կրում է զգացմունքային կապվածությունը, բայց զուգընկերոջը սեր և ուշադրություն նվիրելու կարիք ունեն: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները սիրում են մտերմանալ մարդկանց հետ, ամուր հարաբերություններ կառուցել՝ առաջարկելով էմոցիոնալ աջակցություն: Նրանք սենտիմենտալ են, կարող են կապվել նույնիսկ անծանոթի հետ: Երբեմն անծանոթի հետ ընդամենը տեսողական կոնտակտը բավական է սիրահարվելու համար:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր