Զելենսկին ստորագրել է օրենքներ ռազմական դրությունը և ընդհանուր զորահավաքը 90 օրով երկարաձգելու մասին          Մակրոնը հայտարարել է Պաղեստին պետությունը ճանաչելու մտադրության մասին       Որոշել ենք զերծ մնալ Գյումրու Վարդանանց հրապարակում Վարդավառի մեծ միջոցառում կազմակերպելուց    

13 մար 2018 13:40

ՍԴ-ն որոշում կկայացնի Ավետիսյանների գործով

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով տուժողների իրավահաջորդների անհատական դիմումն այսօր գրավոր ընթացակարգով քննության առնվեց Սահմանադրական դատարանում:
Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Կյանքի իրավունքի խախտման փաստով բարոյական վնասի հատուցման պահանջով քաղհայցը առաջին ատյանի դատարանում քննության չի առնվել:
Դատարանի այդ դիրքորոշումը տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը բողոքարկել է նաև վերադաս դատական ատյաններ, որտեղ որոշմամբ արձանագրվել է, որ քաղհայցը ենթակա չէ Քրեական դատավարության շրջանակներում քննելու, քաղհայցը կարող է քննվել Քաղաքացիական դատավարության շրջանակներում, ինչը տվյալ պարագայում հնարավորություն չի տալիս այն քննել Հայաստանում:
Ըստ քաղաքացիական դատավարության օրենսգրքի՝ քաղհայցը քննվում է պատասխանողի հասցեի դատարանում, իսկ տվյալ դեպքում պատասխանողը ՌԴ-ն է, այսինք՝ քաղհայցը ենթակա է քննության Ռուսաստանում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր