Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

14 մար 2018 16:15

Սահմանադրությունը չի ասում, որ ուժային կառույցները պետք է լինեն վարչապետի վերահսկողության տակ. Գորգիսյան

 
Սահմանադրությունը չի պարտադրում, որ ուժային կառույցները պետք է լինեն անմիջականորեն վարչապետի վերահսկողության տակ, դա չի բխում Սահմանադրությունից: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Ելք» խմբակցության պատգամավոր Գեւորգ Գորգիսյանը:

«Ես որքան ուսումնասիրեցի, նման փորձ կարծեմ եղել է միայն Օսմանյան Կայսրությունում, որտեղ ուժային կառույցները երկրի ղեկավարին են ենթարկվել, ոչ թե կառավարությանը: Որեւէ քաղաքակիրթ երկրում ես նման փորձ չգտա: Միգուցե նաեւ Հյուսիսային Կորեայում է այդպես, ես տեղյակ չեմ»:  

Նա չբացառեց, որ եվրոպական կառույցները ինչ-որ պահի կարձագանքեն այս փաստին, քանի որ սա ճանապարհ է դեպի տոտալիտարիզմ»:
«Մենք խոսել են սուպեր վարչապետի հրեշային համակարգ ձեւավորելու դեմ: Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետ գնալը տոտալիտարիզմի քայլերից մեկն է: Հարատեւ իշխանության մնալը անընդունելի է, ով էլ լինի այդ անձը»,-ասաց Գորգիսյանը:

Դիտարկմանը, որ ՀՀԿ-ն մինչեւ վերջին պահը չի ասում, թե ով է լինելու իր վարչապետի թեկնածուն, Գորգիսյանն արձագանքեց, որ ամեն բան գնում է նրան, որ դա լինելու է Սերժ Սարգսյանը: Նրա խոսքով, մինչ այդ քննարկվում էր նաեւ տարբերակ, որ վարչապետ կարող է լինել այլ անձ, իսկ Սերժ Սարգսյանը քաղաքական մեծամասնության միջոցով կկառավարի երկիրը, այդ թվում վարչապետին կվերահսկի, սակայն վերջին օրենսդրական փոփոխությունները ցույց են տալիս, որ «այսպիսի լիազորություններով վարչապետը չի կարող լինել խամաճիկ»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր