Զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի հատուկ ուշադրության կենտրոնում

Քննարկվել են զինապարտների առողջական վիճակի պատշաճ հետազոտման, զինվորական հաշվառման գործընթացում նախազորակոչիկների, ինչպես նաև կարգապահական վարույթի ընթացքում զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր:
Զորակոչիկների ծանուցման, զինվորական հաշվառման փաստաթղթերի տրամադրման, զորակոչի ընթացքում բժշկական հանձնաժողովների գործունեության արդյունավետության, կարգապահականվարույթիընթացքումզինծառայողների իրավունքների պաշտպանության վերաբերյալ առաջարկներ են ներկայացրել Խորհրդի անդամները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները։
Ընդգծվել է, որ զինծառայողների իրավունքների պաշտպանությունը պետք է լինի պետության և հասարակական կազմակերպությունների հատուկ ուշադրության կենտրոնում:
Խորհրդում քննարկված հարցերի կապակցությամբ օրենսդրական և գործնական բնույթի բոլոր առաջարկները կուսումնասիրվեն Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ դրանց իրականացման հնարավոր լուծումներ ձևավորելու նպատակով։