Տեսանյութ.Ուսանողները պայքար են սկսում          Ադրբեջանը հող է նախապատրաստում ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի հարցը օրակարգ բերելու համար       4 գյուղերը հանդիսացել և ներկայումս հանդիսանում են ՀՀ ինքնիշխան տարածք.թշնամուն է հանձնվել ՀՀ ինքնիշխան տարածքը` ՀՀ քր. օրենսգրքի 421 և 418 հոդվածների հատկանիշներով    

15 մար 2018 15:15

Մթերքներ, որոնց օգտագործումը կտրականապես հակացուցված են ցելյույլիտ ունենալու ժամանակ

Մթերքներ, որոնց օգտագործումը կտրականապես հակացուցված են ցելյույլիտ ունենալու ժամանակՑելյույլիտը կարող է փչացնել նույնիսկ նիհար կազմվածքը։ Նարնջի կեղև, ինչպես նաև անվանում են այս խնդրին, դա կոսմետոլոգիական խնդիր է, որը ենթակա է ճարպային շերտում կառուցվածքային փոփոխությունների։ Ամենատհաճը ցելյուլիտում այն է, որ առաջանում է բավականին հեշտ, իսկ ազատվել նրանց շատ բարդ է։

Ցելյուլիտի սիրած վայրերն են՝ ազդրերը և հետույքը։
 
Հայտնվելու պատճառները՝
գենետիկա,
հորմոնալ ֆոնը,
սխալ սննդակարգ,
ծխել։
 
Ամենաարդյունավետ միջոցը ցելյուլիտը վերահսկելու՝ վերանայել ձեր սննդակարգը։ «Նարնջի կեղևի» հիմնական առաջացման պատճառները համարվում են ածխաջրերը, յուղոտ ուտելիքները, չափից շատ աղի օգտագործումը և փոքր քանակությունը կամ ընդհանրապես բացակայող մանրաթելերը։

Հատնի է, որ ցելյուլիտը՝ ճարպերի կուտակումն է անմիջապես մաշկի տակ։ Ճարպը ի տարբերություն մկանների այսպես ասած բշտիկավոր է և անհավասար, դրա համար էլ մաշկի վրա առաջանում են այդպիսի հետքեր։ Այնպես, որ աշխատել պետք է 2 ուղղությամբ՝ մի կողմից, կորցնել ավելորդ քաշը, մյուս կողմից վերացնել մաշկի տակ առաջացած ճարպը։
Որպեսզի հաջող պայքարեք ցելյույլիտի դեմ, ձեզ հարկավոր է նվազեցնել քաղցրի և շաքարի օգտագործումը։ Եթե չեք բացառելու այն, ուրեմն գոնե պետք է քչացնեք օգտագործումը։ Պետք է ավելացնեք ձեր սննդակարգի մեջ շատ բանջարեղեններ։
Եթե դուք պարզապես փոփոխություններ անեք ձեր սննդակարգում, սկսելով նախընտրությունը տալ ձկներին և հավին, բանջարեղեններին և մրգերին, ընկույզներին և հատապտուղներին, իսկ կարմիր միսը հազվադեպ լինի ձեր սեղանի հյուրը, ապա ցանկալի արդյունքներին ստիպված չեք լինի երկար սպասել։
Ցանկալի է կտրուկ քչացնել աղի քանակը։ Ինչքան շատ եք աղ ցանում սննդի մեջ, այնքան շատ եք ուտում և այդպիսով առաջացնում ավելի շատ ջուր ձեր օրգանիզմում, որից ցելյույլիտը ավելի է զարգանում։
Ապացուցված է, որ սովորությունը ֆիքսված է 21 օրվա ընթացքում։ Հետեւաբար, այս ժամանակահատվածում անհրաժեշտ է սահմանել ամենաուժեղ կարգապահությունը: Հարկավոր չէ վաղվանից անցնել միայն ջրի և կանաչ սմուզիի օգտագործմանը։ Դա չի օգնի։ Լսեք ձեզ և ձեր մարմնին։ Հարցրեք, թե ի՞նչ է նա ուզում։ Շատ հաճախ մեր ցանկությունները մանիպուլիացիայի են ենթարկում մեր ուղեղը։



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր