Եթե ռուս-ուկրաինական պատերազմին ներքաշվի ևս մեկ եվրոպական երկիր ՝ 3-րդ համաշխարհային պատերազմի բռնկումն անխուսափելի է          Հ1-ի «Լուրեր»-ում Տավուշի բնակիչները բացակա են.հարկ չի համարվել նկարահանող խումբ ուղարկել Տավուշ       Ինչո՞ւ ՌԴ-ն չողջունեց ՀՀ-Ադրբեջան սահմանազատման գործընթացը. Ռուսաստանն էսօր նույն խաղն է անում Հայաստանում, ինչն արել է ԼՂ-ում    

15 մար 2018 10:15

Ալեքսանյանի` երկրորդ կուրսի ուսանողուհի դուստրը «Աստղիկ» ԲԿ-ում «շեֆություն» է անում. «Հրապարակ»

Ալեքսանյանի` երկրորդ կուրսի ուսանողուհի դուստրը «Աստղիկ» ԲԿ-ում «շեֆություն» է անում. «Հրապարակ»«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` բիզնես-դասեր անցկացնող Սամվել Լիմինդրովիչն իր Աստղիկ դստերը տրիկոտաժի ոլորտ գործուղելուց հետո հիմա էլ զբաղված է մյուս դստերը տեղավորելով՝ բժշկական համալսարանի երկրորդ կուրսի ուսանողուհի Լուսինե Սամվելովնան պատրաստվում է տնօրինելու լիմինդրովիչյան բժշկական ոլորտը և ղեկավարելու է «Աստղիկ» բժշկական կենտրոնը, ուր այս օրերին «ստաժորություն» է անցնում։
Բայց «ստաժորն» արդեն իսկ սկսել է որոշումներ կայացնել, և բուժանձնակազմը նրան է որպես տնօրեն «պրիզնատ» գալիս։ Նա փորձում է «ուրույն» բարեփոխումներ իրականացնել ոլորտում, մասնավորապես՝ կադրային հարցերում` փորձելով օպտիմալացնել բուժաշխատակազմը, խնայել հայրիկի գումարները, որոնք բիզնես-դասընթացի հաջոդ էտապին ավելի են պետք գալու:
Բանն այն է, որ Ս. Ալեքսանյանը մտադիր է ստեղծել օնկո-կենտրոն, որը կունենա թե՛ «ՊԷՏ-սկան», թե՛ ճառագայթման համար անհրաժեշտ սարքավորումներ: Գաղտնիք չէ, որ այսօր Հայաստանի բոլոր հիվանդներն արտասահման՝ Գերմանիա, Իսրայել, վերջերս ավելի հաճախ Վրաստան են մեկնում այդ բուժծառայությունների համար: Դուստր Լուսինեն փորձում է առողջապահական բիզնեսն արտերկրից տեղափոխել «Աստղիկ»:
Ի դեպ, նույն աղբյուրների փոխանցմամբ, չի բացառվում, որ առաջիկայում խնամիանան Լֆիկի և դուբայներում նրա հետ արևահարվող՝ ոչ անհայտ Բոգոյի ընտանիքները»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր