Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

15 մար 2018 10:45

«Ծառուկյան» խմբակցությունը փաստի առջև է հայտնվելու. «Ժողովուրդ»

«Ծառուկյան» խմբակցությունը փաստի առջև է հայտնվելու. «Ժողովուրդ»«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ապրիլի 17-ին` ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության ժամանակ, «Ծառուկյան» խմբակցությունը փաստի առաջ է հայտնվելու: Այդ ընտրություններն անցկացվելու են բաց քվեարկությամբ, եւ հստակ երեւալու է, թե պատգամավորներից ով ինչպես է քվեարկել: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ ի տարբերություն ԱԺ-ում երկրի նախագահի ընտրության, երբ կողմ պետք է քվեարկեր պատգամավորների 3/5-րդը, վարչապետի դեպքում անցողիկ շեմը բավական ցածր է:
 
Վարչապետն ընտրվելու է պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, այսինքն՝ հարկավոր է 53 կողմ քվե: Ինչպես հայտնի է` ՀՀԿ-ն ԱԺ-ում ունի 58 պատգամավոր, եւ նրանց քանակը բավարար է անգամ` առանց կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի օգնության իրենց վարչապետի թեկնածուին անցկացնելու համար: Վարչապետի հավանական թեկնածու համարվում է Սերժ Սարգսյանը, ու հիմա հետաքրքիր է՝ նրա ընտրության ժամանակ ինչպես իրեն կպահի «Ծառուկյան» խմբակցությունը եւ ինչպես կհիմնավորի այդ քվեարկությունը: Հիշեցնենք, որ պաշտոնապես այս խմբակցությունը ընդդիմադիր է»:

Ավելի մանրամասն`թերթի այսօրվա համարում: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր