Սպասվում է ձյուն, մառախուղ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          Խոշոր հարկատուների վճարած հարկերի մոտ կեսն ապահովում է 50 ընկերություն. «Փաստ»       Ո՞ւմ կտրամադրվի լրավճար. առաջարկվում է տարանջատում սահմանել ուսուցիչ չհամարվող մանկավարժական և վարչական աշխատողների միջև. «Փաստ»    

15 մար 2018 14:32

Տոննաներով ոսկի է թափվել ինքնաթիռից

Յակուտսկում Ան-12 ինքնաթիռը վերթիռի ժամանակ կորցրել է լյուկի փեղկը եւ շարունակել թռիչքը՝ ցրիվ տալով ոսկու ձուլակտորները: Թռիչքագոտու լուսանկարը մարտի 15-ին հրապարակել է 112 Telegram-ալիքը։

Ինչպես ՏԱՍՍ-ին հայտնել են Յակուտսկի օդանավակայանի մամուլի ծառայությունում, վերթիռի ժամանակ «Նիմբուս» ավիաընկերության բեռնատար ինքնաթիռից օդի հոսքը պոկել է բեռնալյուկի ձախ փեղկը: Դրանից հետո օդանավի անձնակազմը որոշում է ընդունել վերադառնալ օդանավակայան: Արդյունքում ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մագան ավանում՝ Յակուտսկից 12 կիլոմետր հեռավորության վրա:

112 ալիքի տվյալներով՝ միջադեպի ժամանակ ինքնաթիռում եղել են շուրջ 10 տոննա ոսկի եւ պլատին, որոնց մի մասը ցրիվ է եկել թռիչքագոտում:
 
Ըստ որում, ինչպես նշում է YakutiaMedia-ն, ինքնաթիռը կարող էր փոխադրել նաեւ ադամանդներ: Ներկայում թռիչքադաշտի մերձակա տարածքը շրջապատված է, կատարվում է ստուգում, որի ընթացքում կպարզվեն միջադեպի պատճառները:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր