Հայաստան և Ադրբեջան, մենք այնտեղ հրաշք ենք գործել․ Դոնալդ Թրամփ          Հուլիսի 21-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       ՊԲ ղեկավարը «օգնել» է, որ 30 տարվա վաղեմության գործը «բացահայտեն»․ «Հրապարակ»    

15 մար 2018 14:45

Հավատարմություն ռուսական ձևով․ Զախարովան` Բակո Սահակյանի Մոսկվա հնարավոր այցի մասին

Ռուսաստանի Դաշնությունը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցի շուրջ իր բոլոր հանձնառություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
 
«Մենք հավատարիմ ենք ԼՂ խնդրի կարգավորման մեր բոլոր հանձնառություններին՝ գոյություն ունեցող համաձայնությունների շրջանակում: Ակտիվորեն փորձում ենք սատարել իրականում այս շատ բարդ խնդրի՝ լիարժեք ձևաչափով կարգավորմանը»,- ասաց նա: Զախարովան հրաժարվեց մեկնաբանել Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցը Միացյալ Նահանգներ, որտեղ նա հանդիպումներ է ունենում նաև ամերիկացի պաշտոնյաների հետ՝ ընդգծելով, որ դրա վերաբերյալ պետք է խոսի Վաշինգտոնը:
 
Անդրադառնալով հարցադրմանն այն մասին, թե հնարավոր է արդյոք առաջիկայում Բակո Սահակյանի նմանօրինակ այցը Մոսկվա՝ Զախարովան ասաց, որ այդ մասին որևէ տեղեկատվության չի տիրապետում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր