4 բարձրաստիճան հոգևորականների եպիսկոպոսական ձեռնադրման արարողություն տեղի ունեցավ Մայր Աթոռում          Իրանում ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի հյուպատոսը       Սերժ Թանկյանը հերքել է Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ հուլիսին System of a Down-ը Երևանում համերգ է տալու    

15 մար 2018 17:20

Թուրք գործիչը քուրդ կանանց բռնաբարելը համարում է հոգու պարտք

Ռասիստական տրամադրություններով հայտնի «Հոլանդիայի թուրքական ֆեդերացիա» կազմակերպության գլխավոր քարտուղար  Էրիմ Ուղուրլուն հերթական սկանդալին գրառումն է կատարել «Twitter» միկրոբլոգի իր էջում։ 
Գրառման մեջ մասնավորապես ասվել է.

«Քուրդ կանանց բռնաբարելը հոգու պարտք է։  Ոչ ոք չպետք է դրանից հրաժարվի»։
Թուրքական կազմակերպության գլխավոր քարտուղարի գրառումը մեծ աղմուկ է առաջացրել սոցմեդիայում և բողոքների առիթ դարձել։
Թուրք գործիչը այնուհետև իր էջում պնդել էր, որ այդ գրառումները ինքը չի կատարել և իր էջը կոտրել են։ Այս պահին նրա էջը դարձյալ արգելափակված է։
Թուրքական աղբյուրը նշում է, որ նախկինում ևս Ուղուրլուն քրդերի մասին սկանդալային գրառումներ է կատարել, ինչի պատճառով նրա էջն արգելափակվել է։

Նախկինում էլ Ուղուրլուն աչքի է ընկել քրդերի դեմ ուղղված ազգայնական բովանդակությամբ գրառումներով։ Դրանցից մեկը եղել է հետևյալը.  
«Առաջ ինչպես Նուսայբինում էր, այնպես էլ հիմա քրդերին մեկ առ մեկ սպանելու ենք ու հետո՝ վառելու»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր