Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար          Հայկական բանակն այն կառույցն է, որը պատշաճ ուշադրության պայմաններում առաջինը կարող է շտկել իր ողնաշարը ու վերականգնվել       Պետք է պատրաստ լինենք մեր պետական սահմանները պահելու, արտաքին քաղաքականությունն էլ հոյակապ գնում է, բերեք չբզբզանք    

17 մար 2018 09:43

Լուրջ մտահոգություններ. դեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհողների թիվը շարունակում է ավելանալ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեղատոմսով դեղերը բաց թողնելու նոր կարգից դժգոհողների թիվը շարունակում է ավելանալ: Բացի այդ` լուրջ մտահոգություններ կան նաեւ էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու վերաբերյալ որոշումից:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի տեղակալ, պրոֆեսոր Սպարտակ Միրզոյանը թերթին տված հարցազրույցում ասել է. «Դեղերի ցանկի ծանրաբեռնված լինելը մտահոգիչ է նաեւ բժիշկների համար: Բացի այս` պետք չէ բժիշկներին զրկել կոնկրետ դեղի անունը գրելու իրավունքից: Չէ՞ որ բժիշկն ինքը ավելի լավ է տիրապետում, թե որ ընկերության դեղորայքը կարող է արդյունավետ լինել»:

Ըստ նրա` «Մինչ այժմ մենք կարողանում էինք մեր` տնօրենի եւ ադմինիստրատիվ խորհուրդի ներքին որոշումով մեր սպասարկման տարածքի հիվանդներին դեղորայքով ապահովել»:

Ինչ վերաբերում է էլեկտրոնային առողջապահական համակարգին միանալու որոշմանը, Միրզոյանը նշել է. «Նմանօրինակ գործընթացի հապշտապությունը շատ սխալ է: Դա ավելի լուրջ անհանգստություն կարող է առաջացնել ե՛ւ բժիշկների, ե՛ւ հիվանդների մոտ»:
 
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր