Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված սպասվում է բարձր ջերմային ֆոն          «Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել, վիրավոր կա       Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության տեքստում չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ ԶՈւ վերաբերյալ    

17 մար 2018 15:15

Ինչպես փողը պահել դրամապանակում, որպեսզի այն շատանա

Ինչպես փողը պահել դրամապանակում, որպեսզի այն շատանաԿանոն առաջին 
Փո՞ղ եք ստացել, այն տուն տարեք: Ճանապարհին մի ծախսեք: Եթե մտադիր եք գնումներ անել, տանից վերցրեք անհրաժեշտ գումարը, կամ էլ բանկային քարտից օգտվեք:
Նոր ստացած փողը պետք է անպայման տանը գիշերի ձեր մյուս փողերի կողքին, որտեղ դուք սովորաբար պահում եք դրանք:
Երկրորդ կանոն
Փողը դրամապանակում պետք է դրվի երեսի մասով դեպի ձեզ՝ գումարային նիշի նվազման կարգով, որպեսզի դրամապանակը բացելիս խոշոր գումարը ձեզ ավելի մոտ լինի:
Յուրաքանչյուր մարդ ունի իր երջանիկ դոլարը կամ դրամը…
Թղթադրամի վերջին երկու նիշերը պետք է համապատասխանեն ձեր ծննդյան տարեթվի վերջին երկու նիշերին: Իսկ եթե երեքը համապատասխանեն՝ ավելի լավ: Իդեալական կլինի, իհարկե, եթե չորսն էլ համապատասխանեն: Այդ թղթադրամը պետք չէ ծախսել կամ ինչ-որ մեկին տալ: Բայց մի պայման կա: Այն ինքը պետք է ձեզ մոտ գա: Ընկերների հետ փոխանակել կամ այն հատուկ փնտրել չի կարելի:
Եվ վերջինը
Փողը չի կարելի պահել կենտ թվով թղթադրամներով փաթեթներով: Դրանք «կվիճեն» իրար հետ ու «կբաժանվեն»: Յուրաքանաչյուրը պետք է իր զույգն ունենա:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր